28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 26, 2015

Աշխատանքային խորհրդակցություն` Մարտակերտ շրջկենտրոնում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին այցելել է Մարտակերտի շրջան և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել Մարտակերտ շրջկենտրոնում, որի ընթացքում քննարկել են շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված մի շարք հարցեր: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահականից: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:  

Վարչապետը լսել է արմավիրցի խաղողագործների բողոքները /Ֆոտո/

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Արմավիրի մարզ՝ խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանը ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Վարչապետը նախ Արմավիրի մարզպետարանում հանդիպել է մարզի մթերող կազմակերպությունների ղեկավարներին, հետաքրքրվել խաղողի մթերման աշխատանքների ընթացքով և առկա խնդիրներով: Մասնավորապես, մթերող ընկերությունների ներկայացուցիչները բարձրացրել են ֆինանսական լրացուցիչ […]

Մայրաքաղաքում ներկայացվել է տարբեր մարզերի բերքն ու բարիքը /Ֆոտո/

Այսօր Երևանում  մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների երկրորդ փառատոնը, որը կազմակերպվել էր Գյուղատնտեսությանաջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանիքաղաքապետարանի աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության  արտաքին համագործակցության  պատասխանատու Ջոն Բարքերը, դեսպաններ, այլ հյուրեր: […]

Հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծումհակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև60, 82 և 120մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՍՊԳ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահներիուղղությամբ արձակվել է ավելի քան 15000 կրակոց: Նշվածժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբհակառակորդը կիրառել է […]

Բժիշկների մեծ մասը ցանկանում են արտերկրում աշխատել

Առողջապահության համակարգում առկա լուրջ խնդիրներից է նաև մասնագիտական գործունեությունը արտերկրում շարունակել նախընտրող որակյալ մասնագետների արտահոսքը, ինչը կանխելու ուղղությամբ ևս ՀՀ առողջապահության նախարարությունը բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ քայլեր է մշակում։ Մասնավորապես` անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների դեպքում փորձնական տարբերակով կիրառվում է ժամավճարի սկզբունքը: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը: «Մենք պետք է պատախանատվությունը մեզ վրա վերցնենք` միևնույն ժամանակ ապահովելով […]

Ավելանալու է զինվորական կենսաթոշակը

Սեպտեմբերի 25 -ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ Կառավարության լրատվական ծառայությունը: Գործադիրի ընդունած մեկ այլ որոշման համաձայն՝ ընթացիկ տարվա հուլիսի 1-ից 2000 դրամով ավելանալու է զինվորական կենսաթոշակը հաշվարկելու համար կիրառվող հիմնական կենսաթոշակի չափը՝ հասնելով 16,000 դրամի, իսկ 200 դրամով՝ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ դառնալով 1,500 դրամ։ Գործադիրը վերանայել է նաև պարտադիր ժամկետային զինվորական […]

Սանկտ-Պետերբուրգում կայացել է Կանանց առաջին Եվրասիական Համաժողովը

Սեպտեմբերի 24-ից 25-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Կանանց առաջին Եվրասիական Համաժողովը, որը նվիրված էր ԱՊՀ տարածքում սոցիալական ապահովության եւ կայուն զարգացման, հանուն առաջընթացի ու վստահության միջազգային համագործակցության, փոփոխվող տնտեսության, քաղաքականության մեջ կանանց հնարավորությունների և մասնակցության ընդլայնման եւ սոցիալական ինտեգրացման խնդիրներին:Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում մեկնարկած համաժողովին մասնակցում էին տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորներ, գործադիր մարմինների, գործարար համայնքի, գիտա-կրթական […]

Արտգործնախարարը մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի ելույթին։ Այս մասին հայտնում է արտգործնախարարության լրատվական ծառայությունը: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցեց «Ետ-2015 ՄԱԿ-ի զարգացման օրակարգի» գագաթաժողովի բացմանը, որին ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի մունը, Գերմանիայի կանցլերը, Իսպանիայի թագավորը, Եգիպտոսի, Վիետնամի […]

Հողամշակների ընդամենը մի մասն է դիզվառելիքը նպատակային օգտագործում

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի  25-ին, գյուղատնտեսության  և այլ ոլորտների պատասխանատուների և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված աշնանացանի ցանքսի և Բերքի տոնի կազմակերպման աշխատանքներին: Այս մասին հայտնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ընթացիկ իրավիճակի վերաբերյալ պատասխանատուների կողմից զեկուցումների ներկայացումից հետո՝ խորհրդակցությանմասնակիցները քննարկել են պետական աջակցության ծրագրերը: Գործադիրի ղեկավարը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի