13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2015

Գյումրեցի 14-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Ինչպես տեղեկացրել էինք, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Գյումրի քաղաքի բնակչուհի, 2001 թ. ծնված Քրիստինա Խաչատրյանը, որը փետրվարի 17-ին, ժամը 08.00-ի սահմաններում, տանից դուրս էր եկել և նրա գտնվելու վայրն անհայտ էր:  Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում՝ այսօր Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում Քրիստինա Խաչատրյանը […]

Վեցամյա Հասմիկ Մարտիրոսյանի առողջական վիճակը բավարար է

Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» Շիրակի մարզի Բայանդուր գյուղի 6-ամյա Հասմիկ Մարտիրոսյանի նշիկների վիրահատության ժամանակ առաջացած բարդության պատճառների և դրա հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված քայլերի ուսումնասիրման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել էր հանձնաժողով` ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական ռեանիմատոլոգ, անեսթեզիոլոգ Զավեն Կալենտերյանի նախագահությամբ։ Հիվանդության վարման ընթացքին մասնագիտական գնահատական տալու նպատակով հանձնաժողը մանրամասն ուսումնասիրել […]

Հակառակորդը զոհ ունի

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի համաձայն` սույն թվականի փետրվարի 21-ին առաջնագծում «հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջավադով Զելիմխան Էյբալը օղլուն: Սա Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հաստատված 7-րդ կորուստն է` 2015-ի հունվարի 1-ից ի վեր մինչ այժմ: Voskanapat.info-ի տվյալներով՝ հակառակորդը չորս զոհ ունի:

Հայոց ցեղասպանության100-ամյա տարելիցին նվիրված կոնֆերանս Հռոմում

Փետրվարի 19-ին Հռոմի Ջոն Քեբոտ ամերիկյան համալսարանում կայացավ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված կոնֆերանս՝ «Հիշելով և ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը. 1915-2015» խորագրով: Կոնֆերանսը կազմակերպել էին Ջոն Քեբոտ համալսարանը և Հռոմի ու Լացիոյի հայկական համայնքը: Ներկա էին Ջոն Քեբոտ համալսարանի նախագահ Ֆրանկո Պավոնչելլոն, համալսարանի ուսանողներ և դասախոսներ, իտալական հասարակական շրջանակների, ԶԼՄ-ների և իտալահայ համայնքի ներկայացուցիչներ:  Կոնֆերանսի բանախոսներն էին […]

Բռնվել է թմրամիջոցի ապօրինի իրացման փորձ կատարող քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը հաղորդում է տվել այն մասին, որ ՔԿ հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձն իր խնդրանքով 15 հազ. ՀՀ դրամի դիմաց հիմնարկի տարածք է տեղափոխել փաթեթավորված բջջային հեռախոս: Նույն փաթեթում եղել է նաև զգալի չափի «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:Պարզվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՔԿՀ հիմնարկի ծառայողը […]

Այսօր Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրն է

Սբ. Թեոդորոս զորավարը համաքրիստոնեական սուրբ է, որի հիշատակությունը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Մեծ Պահքի առաջին շաբաթ օրը: Ըստ վարքագիրների՝ նա ծնվել էր Ամասիա քաղաքի Սարու գյուղում և ունեցել քրիստոնյա բարեպաշտ ծնողներ: 4-րդ դարի սկզբին, Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ, ապացուցելու համար կուռքերի հնարովի եւ կեղծ լինելը, գիշերով հրի է մատնել հեթանոսական Ռէա չաստվածուհու մեհյանը: Այս արարքի […]

Հրդեհ Ջերմուկում

Փետրվարի 21-ին, ժամը 01.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Ջերմուկ Գրուպ»-ին հարակից մանրածախ առևտրի կենտրոնում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.30-ին, մարվել` 02.53-ին: Պահեստում այրվել է 1 համակարգիչ, փայտե հատակը (2 քմ) և մոտ 5400 հատ […]

…համընդհանուր ամոթ չենք ապրի

Իշխանության և ընդդիմության տարբեր թևերի հաշտեցումը կբերի իշխանության ու ընդդիմության որակի դրական փոփոխության, որից էլ կշահի ժողովուրդը…. ու կունենանք համընդհանուր որակի աճ.. ու ամեն հարցում.. հետո ապագայում, նոր քաղաքական պրոցեսների ընթացքում համընդհանուր ամոթ չենք ապրի։ Ու այդպես կբռնենք, ժողովրդավարության ընթացքի, ճիշտ զարգացման ուղին.. Facebook-յան հանրագրում գրել է դերասան, հաղորդավար Հովհաննես Ազոյանը:

«Զգուշացվել են ուղիղ երկու տարի առաջ»

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան հանրագրում վերլուծել է ներքաղաքական վերջին զարգացումները. Դա կարող է տարօրինակ թվալ, սակայն այնպես է ստացվում, որ իշխանության կողմից նախաձեռնված Գագիկ Ծառուկյանի քաղաքական էքզեկուցիան ոչ թե ԲՀԿ-ին, այլ հատկապես ՀԱԿ-ին հասցված դաժան հարված էր: Այսօր կարելի է երկար-բարակ խոսել այն մասին, որ պարոն Ծառուկյանն անկեղծ էր իր մղումներում և ազգի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի