11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2015

Ժիրայր Սեֆիլյանն այսօրվանից սկսում է

Հարգելի՛ հայրենակիցներ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հանցավոր ռեժիմին հեռացնելու գործում էական դեր են կատարելու քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները: Դրանք պետք է կատարվեն ինչպես փողոցային ակցիաների, այնպես էլ այլ եղանակներով: Արդեն գիտեք, որ ձեզ փողոց ենք հրավիրելու այս տարվա ապրիլի 24-ին: Սակայն մինչ այդ ռեժիմին թուլացնելու նպատակով մենք անհնազանդության գործողությունների շարքը սկսում ենք այսօրվանից: Որպես […]

Հրավեր առայժմ չկա

«Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մարտի մեկին վարչության անդամները, նաև ակտիվիստները լինելու են Հյուսիսում, սահմանամերձ գյուղերում, իսկ նրանք, ովքեր չեն լինի մեզ հետ, կարող են մասնակցել»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն՝ ի պատասխան հարցին, թե «Ժառանգությունը» մասնակցելու է ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի հրավիրած մարտիմեկյան հանրահավաքին: Հակոբյանը նշեց, որ այդ այցի համար  հատուկ չէր […]

Շվեդիան ինչ կապ ունի

Փետրվարի 26-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում, շվեդ բնապահպաններն իրենց հերթական ակցիայի ժամանակ  միացան Lydian ընկերության Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ պայքարին։ Ամեն շաբաթ շվեդ բնապահպաններն իրենց ձայն են բարձրացնում շվեդական պառլամենտի շենքի մոտ անցկացվող  ակցիաների միջոցով, որոնց ընթացքում իրենց մտահոգություններն են ներկայացնում երկրի հյուսիսում շահագործվող  հանքավայրերի առնչությամբ։ Շնորհակալություն մեր շվեդ բարեկամներին։Ցիանիդով ոսկու կորզման եղանակի իրական վտանգներին […]

Քըրք Քրքորյանը պատրաստվում է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել

Նախօրեին showbiz411.com կայքը հրապարակել է, որ իր աղբյուրների համաձայն` հայազգի միլիարդատեր Քըրք Քրքորյանը ցանկանում է Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ նկարահանել, գրում է asbarez.com-ը: Աղբյուրը նշել է, որ Քրքորյանը մտադիր է ստեղծել «Շինդլերի ցուցակը» ֆիլմի հայկական տարբերակը: Դրա աշխատանքներին արդեն ներգրավվել են օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ, որոնց անունները, սակայն, դեռեւս չեն նշվում։ Հայտնի չեն նաեւ […]

Եւ մուգ կարմիր վարդեր. «ժողովուրդ»

«ժողովուրդ»-ը գրում է, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է մարտի 5-ից 8-ը նշել կանանց միջազգային օրը: Այդ նպատակով քաղաքապետարանը կծախսի 5 միլիոն դրամ: Համապատասխան պայմանագիրը կնք­վել է փետրվարի 24-ին, «Տաքսի պրեստիժ» ընկերության հետ: Նշված տաքսի ծառայությունը քաղաքա­պետարանի պատվերով մարտի 8-ի կապակցությամբ պետք է կազմակերպի համերգային ծրագիր, թատե­րական ներկայացում Երեւանի հ.Յ Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում, հրավիրի հանդիսավարի, երգիչ-երգչուհիների, […]

ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգի Ներկայացուցիչների պալատը նախօրեին 51 կողմ, 17 դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև, տեղեկացնում է asbarez.com-ը: Այսպիսով, Հարավային Դակոտան դարձավ 43-րդ նահանգը, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Ներկայացուցիչների պալատի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Հարավային Դակոտայում 2015թ-ը նշվում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակման տարի եւ կոչ է արվում […]

Ինչի համար են շտապում. «ժողովուրդ»

Խորհրդարանին Երեկ չհաջողվեց «Շահութահարկի մասին» օրենքում առաջարկվող աղմկահարույց փոփոխությունը երկրորդ ընթերցմամբ ընդունել: Խոսքն այն նախագծի մասին Է, որով նախատեսվում Է 50 միլիարդ դրամ եւ ավել ապրանք արտահանողին շահութահարկի արտոնություն տալ՝ 20 տոկոսից այն իջեցնելով 2-ի: Նախորդ օրը փետրվարի 25-ին, Աժ ՀՀԿ խմբակցությունը որոշում էր կայացրել նշված նա­խագիծը անհետաձգելի ճանաչելու եւ 48 ժամում երկրորդ ընթերցմամբ ընդունելու […]

Հիասթափված. «Հրապարակ»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից արտագաղթը լայն թափ կստանա: Երեկ ԱԺ-ում հրապարակվեց Մուշեղ Պետոյանի՝ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմումը: Թերթի տեղեկություններով առաջիկայում խմբակցությունից դուրս կգան նաեւ պատգամավորներ Ռուստամ Գասպարյանը, Մարտուն Արշակ Մխիթարյանը: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի փոփոխությունը եւ կուսակցության ամբողջովին իշխանության կողմից վերահսկելը հիասթափեցրել է արմատական թեւի ներկայացուցիչներին, այնպես որ առաջիկայում նրանք կհեռանան ԲՀԿ-ից: Մտերիմների շրջանում նախկին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի