10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 7, 2015

Ինչու է անհնար զրո տոկոս տնտեսական աճը /վիդեո/

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը, հիմք ընդունելով պաշտոնական վիճակագրությունը, հնարավոր չի համարում ՎԶԵԲ-ի կանխատեսումները, թե  Հայաստանի տնտեսական աճն այս տարի կարող է զրո տոկոս լինել: ՛՛Նման սցենար հնարավոր չեմ համարում, եթե ընդունենք պաշտոնական վիճակագրությունը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Իր այդ համոզմունքի համար տնտեսագետն առաձնացրեց կարևոր գործոններ՝ նախ Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատը ևս սկսելու է արտադրանք տալ, կարևոր են […]

Գազօջախից արտանետված շմոլ գազը լցվել է բնակարան

Փետրվարի 6-ին, ժամը 10.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Պ. Սևակի փողոցի 1/3 շենքի 3 բնակիչներ: Մեկնած օպերատիվ խմբին տուժողներից մեկը հայտնել է, որ տաքանալու նպատակով գիշերը միացրել են խոհանոցի գազօջախը, որից արտանետված շմոլ գազը լցվել է բնակարան, ինչից էլ իրենց ինքնազգացողությունը կտրուկ վատացել […]

Ադրբեջանը տարածքներ կկորցնի, եթե՞…../վիդեո/

Վտանգի առկայությունը ակնհայտ է: Դավադիր թշնամու կեղծ հանդարտությանը երբեք չի վստահել հայ զինվորը: ԼՂՀ սահմանագծի հենակետային դիրքերից՝ մենք պարզ տեսնում ենք հակառակորդի դիրքերը,ավելին մեր տեսադաշտում նաև ադրբեջանական գյուղերն են: Փոխգնդապետ Մհեր Բարսեղյանը վստահ է, որ սահմանապահ զինվորը մարտունակ է: Մեր տեսախցիկը ուղղված էր դեպի հակառակորդի հենակետեր: Փոխգնդապետը լայնածավալ պատերազմի վտանգ չի տեսնում, քանի որ նրա […]

Ի՞նչ պարզեցին ոստիկանները խուզարկությունից հետո

Փետրվարի 6-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 1961 թ. ծնված Սամվել Խ.-ի տանը և կից շինությունում: Թոնրատնից հայտնաբերվել է ՛՛ՌԳԴ5՛՛ տիպի 1 և ՛՛Ֆ1՛՛տիպի 5 նռնակ՝ առանց պայթուցիչների, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 866 և 7.62 մմ տրամաչափի 343 […]

Նախագահը ստորագրել է հրամանագիր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Դ. ԲԱԼԱՅԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի փետրվարի 3-ի ԱԽ-3-Ո-6 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ո ւ մ ե մ. Դավիթ ԲԱԼԱՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Շենգավիթ […]

ԼՂՀ փոխվարչապետը դիվերսիաների և 100 ամյակի միջոցառումների միջև կապ չի տեսնում /վիդեո/

՛՛Ես լսել եմ գործիչների տեսակետներ, որ դիվերսիոն գործողությունները կապում են 100 ամյակի միջացառումների հետ, որոնք նախաձեռնվում են ողջ հայության կողմից: Ես հետևելով, սակայն վերջին 10 տարիների իրադարձություններին ոչ մի կապ չեմ տեսնում՛՛,-մեզ հետ զրույցում ասաց ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

26-ամյա աղջկան փորձել են սեռական գերության վաճառել

Լիտվայի ոստիկանությունը մի խումբ անձանց է ձերբակալել, որոնք մեղադրվում են թրաֆիքինգի մեջ: Ինչպես պարզվել է, հանցագործները փորձել են վաճառել 26-ամյա աղջկա, ով պետք է արտասահման ուղարկվեր` մարմնավաճառությամբ զբաղվելու համար: Ոստիկաններին հաջողվել է ժամանակին ազատել աղջկան, այժմ նրա հետ աշխատում են հոգեբանները:

Վարդենյաց լեռնանցքում և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ   փետրվարի 7-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Սիսիան-Գորիս ճանապարհի 224-230-րդ կմ հատվածում և Մեղրու լեռնանցքի բարձրադիր վայրերում գետնաբուք է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի