11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

Պատերազմ կարող է ծագել պատահաբար, երբ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից. Ժամանակ

”Ժամանակ”-ը զրուցել է Անվտանգության եւ միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի փորձագետ Ուվե Հալբախի հետ։ -Պարոն Հալբախ, ինչո՞վ եք բացատրում հայ-ադրբեջանական սահմանին և հայ-ղարաբաղյան շփման գծում տարեսկզբից մեկնարկած ծայրաստիճան լարվածությունը: Անցյալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ իր խոր անհանգստությունն էր հայտնել ԼՂ հակամարտության վերաբերյալ, միևնույն ժամանակ առաջարկել Գերմանիայի առավել ակտիվ […]

ԱԺ-ում կռիվ է ընկել. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. ՀՀ Ազգային ժողովում այս օրերին կռիվ է ՛՛ընկել՛՛: ՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորները եւ աշխատակազմի ներկայացուցիչները խորհրդարանի ղեկավարությանը զեկուցագրեր են ներկայացնում եւ բենզին պահանջում: Բանն այն է, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ, Գերմանիայում ՀՀ դեսպան, վաղամեռիկ Վահան Հովհաննիսյանի` հունվարի 2-ին տեղի ունեցած հոգեհանգստին մասնակցելու համար պատգամավորները հանրապետության տարբեր ծայրերից են վերադարձել […]

Արթուր Բաղդասարյանը վարչապե՞տ. Չորրորդ իշխանություն

՛՛Չորրորդ իշխանություն՛՛ թերթը գրում է. Որոշ տեղեկությունների համաձայն, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն արդեն երկու ամիս է՝ աշխատավարձ չի վճարում իր հիմնարկների աշխատողներին ու դրա փոխարեն լուրեր է տարածում, թե փետրվարին դառնալու է վարչապետ ու աշխատավարձի գումարները ՛՛փոխհատուցելու՛՛  է պաշտոններով: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ուղեվարձի թանկացման օպերացիա. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանը տարեսկզբից նախաձեռնել է հասարակական տրանսպորտի ՛՛ուղեվարձի թանկացման օպերացիա՛՛: Իրենց նպատակին հասնելու համար Երևանի քաղաքապետարանը նախ նախաձեռնել է տրանսպորտի գործունեությունը կազմալուծելու գործընթացը, ինչի համար ուղևորահոսքի նվազման պատճառաբանությամբ մի շարք երթուղիների գործունեությունը դադարեցվել է: Իսկ որպես երկրորդ քայլ, ըստ այդ տեղեկությունների, քաղաքապետարանը նախատեսում է մայրաքաղաքի տրանսպորտի կառավարումը հանձնել մասնավոր օպերատորի:  Մանրամասները՝ թերթի այսօրվա […]

Այնպես, ինչպես բանակում է.նախարարը՝ լրագրողներին /վիդեո/

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսից հետո շնորհակալագրեր հանձնեց լրագրողներին:  Ի դեպ, նախարարն ընկերաբար լրագրողներին հորդորեց ծափահարել այնպես, ինչպես բանակում: Իսկ թե ինչը նկատի ուներ նախարարը՝ տեսանյութում:  

Փարիզում տեղի է ունեցել ”Լուսանկարներ և զանգվածային ոճրագործություններ” խորագրով կոնֆերանս-ցուցահանդես

Հունվարի 25-ին Փարիզի Կառավարման բարձրագույն դպրոցում (ESG) տեղի է ունեցել «Լուսանկարներ և զանգվածային ոճրագործություններ» խորագրով կոնֆերանս-ցուցահանդես: Միջոցառմանը ներկա փորձագետները խոսել են զանգվածային ոճրագործությունների մասին` շեշտը դնելով դրանց վերաբերյալ տեղեկատվության տարածման գործում լուսանկարների և ֆիլմերի դերի ու ազդեցության վրա:  Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Վան միության նախագահ Սեդա Փափազյանը` «Լուսանկարների օգտագործումը Ֆրանսիայում Ադրբեջանի կողմից՝ քարոզչության նպատակով» […]

Հղի աստղերի բաց լուսանկարները /ֆոտոշարք 16+/

Աստղերի` հղի վիճակում արված լուսանկարները մեծ ուշադրության են արժանանում համացանցում: Դրանից ելներով` աստղերից շատերը, սպասելով իրենց փոքրիկին, անպայման այդ վիճակում մերկ ֆոտոսեսսիա են ունենում: Նման ֆոտոսեսսիաներ են ունեցել Դեմի Մուրը, Կլաուդիա Շիֆերը, Մրայա Քերին, Քրիստինա Ագիլերան, Լիվ Թայլերը, Շակիրան, Քորթնի Քարդաշյանը եւ այլոք:

Հունաստանի վարչապետին շնորհավորել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասին՝ Հունաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած կուսակցության հաղթանակի եւ Հունաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: “Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ գալիք տարիները բարեկամ Հունաստանի համար կլինեն վերելքի եւ միջազգային դերի ամրապնդման տարիներ:  Հայաստանի եւ Հունաստանի հարաբերությունները եւ համագործակցությունը խարսխված են մեր ժողովուրդների եղբայրական […]

Քահանան զենք կվերցնի /վիդեո/

՛՛Մենք արդեն կանգնած ենք մեր սահմաններին, քանի որ շատ կարևոր է ամուր և հզոր սահմաններ ունենալը՛՛,-մեզ հետ զրույցում ասաց  Բերդ քաղաքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամը: Գյուղում բոլորը գիտեն հոգևորականի անվախ և մարդկանց կողքին մշտապես լինելու մասին: Զրուցելու համար նրան էի փնտրում: Հարցրի գյուղի երեխաներին: ՛՛Հրեն խանութումը նստած մարդկանց հետ զրուցում  ա Տեր Արամը՛՛,-ասացին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի