08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2014

Արոնյանը ոչ ոքի խաղաց Կրամնիկի հետ

Այսօր շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Կրամնիկի հետ: Տուրի մեկ այլ պարտիայում Տոպալովը հաղթեց Սվիդլերին: Անանդ-Անդրեյկին, Մամեդյարով-Կարյակին պարտիաները դեռ չեն ավարտվել: Արոնյանը հավաքել է 6.5 միավոր:

Հաագայում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը զրուցել են

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում  հայտնել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրույց են ունեցել. “Հաագայում միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները զրույց են ունեցել”,- գրել է նա:

Սահակաշվիլին չի ցանկացել ներկայանալ հարցաքննությանը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չի ցանկանում ներկայանալ երկրի գլխավոր դատախազություն՝ հարցաքննության, ուր նրան կանչել են իբրեւ վկա միաժամանակ 10 քրեական գործի շրջանակում, տեղեկացնում է ДНИ.ru-ն:   Հարկ է նշել, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սպառնացել էր, որ չներկայանալու դեպքում նախկին նախագահի նկատմամբ հետախուզում կհայտարարվի: Հարցաքննությունը նշանակված էր այսօր` տեղի ժամով 13։00-ին։

Արման Քարամյանը դուբլի հեղինակ է դարձել ”Ռապիդի” կազմում/վիդեո/

Ռումինիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության 22-րդ տուրում ”Կլինչենին” հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթել է ”Ռապիդին”: ”Կլինչենի” կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Արման եւ Արտավազդ Քարամյանները: Դուբլի հեղինակ է դարձել Արման Քարամյանը: Հանդիպմանը մասնակցել եւ գոլային փոխանցման հեղինակ է դարձել Արտավազդ Քարամյանը:

Ինչպես պաշտպանել պտղատու այգիները ցրտահարումից. գյուղնախարարության խորհուրդը

Համաձայն ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հաղորդագրության՝ առաջիկա օրերին հանրապետությունում կդիտվի ջերմաստիճանի անկում: Մարտի 30-ի լույս 31-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է օդում միչև -2 աստիճան, հողի մակերևույթին՝ -5 աստիճան ցուրտ: Բացասական ջերմաստիճաններ կարող են գրանցվել նաև հետագա օրերի գիշերային ժամերին: Նշված ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում Արարատյան հարթավայրում, Սյունիքի հովիտներում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում […]

Սեռական դաստիարակությունը միայն սեքսից խոսելը չէ. սեքսապաթոլոգ

Գարնանը սեռական որոշ խանգարումներ սրվում են: այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասաց բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Դրա պատճառը, ըստ նրա, գարնանն օրգանիզմի դիմադրողականության նվազումն է, վիտամինների պակասությունը, անկայուն եղանակը, ինչն էլ հանգեցնում է սեռական ֆունկցիաների նվազման, սեռական առողջության պասիվացման: “Գարնանը նկատվում է նաև նևրոզների ու դեպրեսիաների սրացում, որոնց հետևանքով դարձյալ սեռական վիճակը վատթարանում է: Բացի […]

Այս օրենքը կամրապնդի ՀՀ անվտանգությունը. Շարմազանով

Ազգային ժողովում քննարկվում է ՛՛Ռազմաարդյունաբերական համալիրի՛՛ մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: Հարցը զեկուցող Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին դիմելով նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ դրական է վերաբերում օրենքի այս նախագծին: ՛՛Իսկապես օրենքի նախագիծը բավական կարևոր է, հայեցակարգային օրենք է, նունիսկ մի քիչ ուշացած, որովհետև եթե մենք ուզում ենք […]

Քաղաքացիներն իրենց հուզող հարցերով կարող են զանգահարել գործող թեժ գծերի հեռախոսահամարներով

Երևանի քաղաքապետարան-բնակիչ կապն առավել արդյունավետ դարձնելու, քաղաքացիներից  առաջարկություններ ստանալու, նրանց մտահոգություններին ծանոթանալու և բարձրացվող հարցերին հնարավորին արագ լուծումներ տալու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են  թեժ գծի հեռախոսահամարներ: Ըստ այդմ, յուրաքանչյուր աշխատանքային օր, առանց ընդմիջման,  ժամը 09։00-18։00, կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի 010-514-152, 010-514-187, 010-514-236 հեռախոսահամարներով: Աշխատանքային […]

Հովիկ Աբրահամյանը սաստեց

՛՛Իրոք ցավ եմ ապրում, որ նման  քննարկում է կազմակերպվում՛՛,- Կառավարության ներկայացրած ՛՛Բարձրագույն և հետբուհական կրթության մասին՛՛ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ քննարկման ժամանակ ԿԳՆ Արմեն Աշոտյանի՝ Նիկոլ Փաշինյանի ու Նաիրա Զոհրաբյանի հետ բանավեճերից հետո, ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:  Խոսքը մասնավորապես ուղղված էր քննարկումը նման ձևով անցկացնելու նախաձեռնողներին։ ՛՛Նախաձեռնողներին, ովքեր մեզ պարտադրում են նման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված