22 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2014

Կքննարկվի Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահների հանդիպման կոնկրետ ժամկետը

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ Վրաստանի եւ Ռուսաստանի նախագահների հավանական հանդիպումը կարող է քննարկվել երկու երկրների ներկայացուցիչների՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի միջեւ հերթական երկխոսության ժամանակ, գրում է ITAR-TASS-ը: Երկու երկրների ներկայացուցիչների հերթական հանդիպումը նախատեսված է փետրվարի վերջին՝ Պրահայում:

Սարկիսովը տեղափոխվեց ”Վոլգա”. պաշտոնական

Եկատերինբուրգի ”Ուրալի” պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը տեղափոխվել է ռուսական մեկ այլ ակումբ` ”Վոլգա”: Ռուսաստանի առաջնության 2012/13 մրցաշրջանում Սարկիսովը ”Ուրալի” կազմում անցկացրել է 13 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ: ”Վոլգան” Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 19 տուրերից հետո 18 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը: Սարկիսովը […]

Գերմանիան պատրաստվում է ավելի հստակ դիրքորոշում հայտնել 1915 թ. մասին. թուրքագետ

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Մերկել-Էրդողան հանդիպմանը եւ Մերկելի կոչին` կապված Հայոց ցեղասպանության հետ, ասել է, որ այդ հանդիպումից պարզ է դարձել, որ Գերմանիան չի փոխում իր դիրքորոշումը Թուրքիայի՝ Եվրամիության անդամ լինելու հարցում: Գերմանիան պնդում է տեսակետը, որ Թուրքիան պետք է լինի ասոցացված անդամ: “Կարծում եմ` Գերմանիան պատրաստվում է ավելի հստակ […]

Ավտոճանապարհները բաց են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 12–ին` ժամը  14:30–ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:  Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:                                                  ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայություն

Հանրակացարանը փլուզվել է

 Փետրվարի 12-ին, ժ. 05։15-ի սահմաններում փլուզվել է Արցախի 4-րդ նրբանցքի հանրակացարանային շենքի առաջին մասնաշենքը. փլուզման պահին ո՛չ շենքի ներսում և ո՛չ էլ շրջակայքում որևէ անձ, բնակիչ չի եղել, քանի որ շենքը գտնվել է Երևանի քաղաքապետարանի հսկողության տակ։ Մասնավորապես, հաշվի առնելով շենքի փլուզման վտանգը, մասնաշենքի բոլոր բնակիչները վերաբնակեցվել են դեռևս 2013 թվականի առաջին կիսամյակում. Երևանի քաղաքապետի […]

Տնօրհնեքի արարողություն՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամում

 Փետրվարի 12-ին Տյառնընդառաջի տոնին նախընթաց 10-օրյա միջոցառումների շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամում էր հյուրընկալվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու “Հավատամք” հոգևոր կենտրոնը՝ առաջնորդությամբ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի։ Հիմնադրամում կատարվեց Տնօրհնեքի արարողություն, օրհնվեցին քրիստոնեության խորհրդանիշներ հացն ու գինին և բաժանվեցին երիտասարդներին ու հիմնադրամի աշխատակիցներին։ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը նշեց, որ Տյառնընդառաջի նախօրեին “Ընդառաջ Աստծո, ընդառաջ սիրո” խորագրով […]

Զարուհին փոխել է իմիջը

Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, բնականաբար անցած շաբաթ չի մասնակցել ԱԺ նիստերին: Փոստանջյանն այժմ ԱՄՆ-ի  Տավթսի համալսարանի իրավունքի եւ դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի ուսանող է: Նա  Ֆեյսբուքի իր էջում նոր լուսանկար է տեղադրել, թերեւս՝ ուսանողական: Նշենք նաեւ, որ լուսանկարը հասցրել է հավանել  106 օգտատեր: 

Մենք ե՛նք տերը մեր երկրի. Նախախորհրդարանի հայտարարությունը

 26 տարի առաջ այս օրը` 1988 թ. փետրվարի 12-ին, Հադրութ ավանում Արցախի հերոսական ժողովուրդն ընդվզեց  Ադրբեջանի խորհրդային գաղութատիրության դեմ ու բարձրացրեց Հայրենիքին վերամիավորվելու հարցը: Հաշված օրերի ընթացքում ազգային-ազատագրական պայքարի ալիքը ծավալվեց Արցախում, ամբողջ Հայաստանում և արտերկրի հայկական գաղթօջախներում` վերածվելով հուժկու համազգային շարժման: Ավելի քան վեց տարի տևած պայքարի ընթացքում մեր ժողովուրդը մեծ զրկանքների ու բազում […]

Ռուս գեղասահորդների հրաշալի ելույթը Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո/վիդեո/

Երեկ կայացան գեղասահքի մարզական զույգերի կարճ ծրագրի ելույթները: Ռուսաստանը ներկայացնող Տատյանա Վոլոսոժարն ու Մաքսիմ Տրանկովը գերազանց կատարեցին կարճ ծրագիրը Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո և վաստակելով 84.17 միավոր` կարճ ծրագրերի համաշխարհային նոր ռեկորդ սահմանեցին:   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի