07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 8, 2014

“Կոշ”-ի գաղութում դատապարտյալը հանկարծամահ է եղել

Երեկ ՝ երեկոյան, “Կոշ” քրեակատարողական հիմնարկում հանկարծամահ է եղել 52-ամյա դատապարտյալ Պարգև  Կակոյանը: Այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեցին ՔԿՀ լրատվական ծառայությունից : Նա տեղեկացրեց, որ վերջինս սպանություն կատարելու մեղադրանքով 2008 թ դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման, իսկ դրանից առաջ ծանր հանցագործությունների համար դատապարտվել էր 4 անգամ: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել նրա մահվան պատճառը, […]

Հաղորդավար Սուրեն Փահլեւանյանը վթարի է ենթարկվել shamshyan.com

 Ըստ Shamshyan.com-ի,  փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 10:30-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ Ոսկու աշխարհի դիմաց, BMW մակնիշի 35 ՍP 305 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Երեւանի բնակիչ, 29-ամյա Սուրեն Փահլեւանյանը ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել BYD մակնիշի Լ 2781 համարանիշի ավտոմեքենային: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան: Ս. […]

ԼՂՀ կառավարությունը և վարչապետի մամլո քարտուղարը ստեղծել են իրենց պաշտոնական էջերը ֆեյսբուքում և թվիթերում

Արցախի Հանրապետության կառավարությունը “ֆեյսբուք” սոցիալական ցանցում ստեղծել է իր պաշտոնական էջը, որը նպատակ ունի բարձրացնելու կառավարության գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Այն նաև հնարավորություն կտա քաղաքացիներին հետադարձ կապ պահել գործադիրի հետ՝ հանդես գալով հարցերով և առաջարկություններով: Կառավարության պաշտոնական էջի հասցեն հետևյալն է՝https://www.facebook.com/NKR.govՏեղեկացնենք նաև, որ “թվիթեր”սոցիալական ցանցում արդեն գործում է Արցախի Հանրապետության վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանի պաշտոնական էջը, որին հետևելու […]

102-ամյա հեծանվորդն արագության ռեկորդ է սահմանել /ֆոտո/

Ֆրանսիացի Ռոբեր Մարշանը հեծանվարշավի համաշխարհային ռեկորդ է սահմանել 100 տարեկանից բարձր անձանց շրջանում: Մեկ ժամվա ընթացքում 102-ամյա հեծանվորդը 27 կմ է անցել: Սպորտսմենին աջակցելու է եկած եղել մոտ 300 հոգի: Մարշանի խոսքերով` նա իրեն լավ է զգացել, միայն մրցարշավի վերջում սկսել է մի փոքր հոգնածություն զգալ: Սակայն տղամարդն իր արդյունքից դժգոհ է, նա ավելին էր […]

Վայքեցի 4-ամյա Մանվելի կյանքին վտանգ է սպառնում

Նարինե Մինասյան“Հույս”սոցիալական օգնության կենտրոնի համակարգող Վայք քաղաքի բնակիչ 4-ամյա Մանվել Ազատյանի մոտ 5 ամիս առաջ ախտորոշվել էր արյան սուր լեյկոզ հիվանդություն: 2-ամսյա բուժումից հետո Մանվելի առաողջական վիճակը կայուն է: Այս ամբողջ ժամանակ Մանվելի ծնողները և հարազատներն արել են ամեն ինչ Մանվելի առողջությունը կայուն վիճակում պահելու համար: Այժմ Մանվելը կարիք ունի բուժումը շարունակելու, ինչի համար անհրաժեշտ են արտասահմանյան դեղամիջոցներ: […]

Թեկնածուների մեծ մասը Հանրապետական են

Երեկ՝ փետրվարի 7-ին ավարտվեց մարտի 9-ին Հայաստանի մի շարք համայքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածու առաջադրվելու ժամկետները: Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, ՍյունիքիՎայոց ձորի, Տավուշի մարզերի 41 գյուղական համայնքում գյուղապետի 93 թեկնածու է առաջադրվել: Ընդ որում, 48-ը Հանրապետական են, 5-ը՝ ԲՀԿ-ական, 2-ը ՀՅԴ-ական, մեկական թեկնածու ունի ՕԵԿ-ն ու “Ժողովրդավարություն եւ աշխատանք” կուսակցությունը: Վերջինս […]

Մեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Փետրվարի 8-ին, ժամը 08.37-ին ահազանգ է ստացվել, որ Օհանավան-Սաղմոսավանք ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ Հ-20 միջհամայնքային ավտոճանապարհի Արտաշավան – Բյուրական հատվածում (1-ին կմ) “Միթսուբիշի” մակնիշի 11LA187 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Պ.) ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ:Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս […]

ՍԴ-ը պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքը հակասահմանադրակա՞ն չի ճանաչի/վիդեո/

“Սահմանադրական դատարանը ընդամենը աշխատանքային որոշում է կայացրել:Բայց միամիտ չլինենք Հայաստանի հանրապետությունում սահմանադրական դատարանը երբեք որոշումներ իրավական հարթության մեջ չի կայացնում:Այսինքն բնույթով դա աշխատանքային որոշում է՝ խնդրի բովանդակության հետ շատ քիչ առնչվող”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքի գործարկումը երկու ամսով կասեցնելու որոշումը դիտարկեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Քաղաքագետը նկատեց, որ ՍԴ-ը այդ օրենքը երբեք հակասահմանադրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի