Ուկրաինան եւ Եվրամիությունը վերսկսում են բանակցությունները

Ուկրաինան եւ Եվրամիությունը վերսկսել են բանակցությունները ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ: Այդ մասին ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան, գրում է INTERFAX.RU-ն: “Մենք վերսկսել ենք բանակցությունները: Արդեն Բրյուսել են ուղարկվել այն հարցերը, որոնք պետք է քննարկվեն”: Նա ասել է անեւ, որ Ուկրաինան պետք է շարունակի եվրաինտեգրացիայի կուրսը: