09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2013

Դպրոցականի դեմքն այլանդակվել է ուռուցքի պատճառով /ֆոտո/

17-ամյա Սառա Էտվելլը համացանցում մի տեսանյութ է տեղադրել, որտեղ պատմում է իր տարօրինակ հիվանդության մասին: Աղջիկը, ով ապրում է կանադական Նոր Շոտլանդիա նահանգում, ի ծնե տառապում է մի հիվանդությամբ, երբ մարդու օրգանիզմը բազմաթիվ բարորակ ուռուցքներ է արտադրում: Դեռ փոքր ժամանակվանից աղջկա դեմքին սկսել է ուռուցք աճել, որի պատճառով դեմքի կեսն այլանդակվել է: Դպրոցական տարիներին այս […]

Զինծառայողների աշխատավարձը կբարձրանա

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում  կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ 2014թ. պետբյուջեով ՀՀ պաշտպանության  նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցներով 2014թ. հունվարի 1-ից ՊՆ համակարգի զինծառայողների (բացառությամբ պարտադիր ծառայության շարքային կազմի) և զինվորական կոչում չունեցողների աշխատավարձը ավելանալու է 10 տոկոսով: Փոփոխության են ենթակա նաև ՀՀ կառավարության […]

Համանախագահները հաստատում են` լուծման բանալին Ստեփանակերտում է

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Facebook-յան իր էջում գրել է. ”ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Իգոր Պոպովը, ԼՂՀ նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, թե որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային գործընթաց` ”վերջիվերջո որոշվում է Արցախում ապրող մարդկանց ճակատագիրը”:Իգոր Պոպովի հայտարարությունը գալիս է հաստատելու այն պարզ ճշմարտությունը, որ ԼՂ հիմնախնդրի լուծման բանալին ո՛չ Վաշինգթոնում […]

Եթե ինքը սարկավագա` ուրեմն ես կաթողիկոս եմ. տղավարի` առանց ”պալիտիկայի”

Սայաթ-Նովա 10 հասցեում` նախկին կաթսայատան տեղում կառուցվող բազմահարկ-բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի շինարարության շուրջ կրքերը շարունակում են թեժ մնալ: Այսօր Henaran.am-ի թղթակցին` փաստեր հրապարակելու նպատակով իր տուն էր հրավիրել Անդրանիկ սարկավագ Մանուկյանը: Սակայն խոսակցության պահին նրան մոտեցավ “Լարկո գրուպ” շինարարական ընկերության աշխատակիցներից մեկը և ասաց. ”Անդրանիկ ապեր, ես քո հետ խոսալու բան ունեմ, արի տղավարի խոսանք”: ”Դու […]

Ամանորյա և Սուրբ ծննդյան տոնավաճառ Հյուսիսային պողոտայում /ֆոտո/

Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառ, որը գործում է դեկտեմբերի 14-ից: Ծրագիրն իրականացվում է քաղաքապետարանի աջակցությամբ և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության նախաձեռնությամբ: Ինքնատիպ և տոնական ձևավորված 30 տաղավարներում ներկայացված են Ամանորին և Սուրբ ծննդյան օրվան նվիրված խորհրդանիշներ, տոնական զարդարանքի և հուշանվերների հավաքածուներ և […]

Պլանշետների թողարկման գործընթացը սկսվում է

Հիմք ընդունելով ”Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս” ՍՊԸ կողմից ”Ալյանս” ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, Ազատ տնտեսական գոտում  շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, ՀՀ օրենսդրությունը, կառավարությունը որոշել է նշված ՍՊԸ-ին ”ՌԱՕ Մարս” տարածքում տրամադրել շահագործողի թույլտվություն` պլանշետների հավաքման և ծրագրավորման գործունեության իրականացման համար: Ընկերությունը նախատեսում է համագործակցություն հաստատել պլանշետների […]

Անվտանգության աշխատակիցը հիանալի ճարպկություն է դրսեւորել` փրկելով ընկնող երեխային /վիդեո/

Լեհաստանի Կատովիցե օդանավակայանում անվտանգության աշխատակիցը անհավանական ճարպկություն է դրսեւորել` փրկելով երեխային ընկնելուց: Երեխան ընկնելիս է եղել հոր մեղքով, քանի որ վերջինը նրան հագցնելիս պատահաբար հրել է երեխային: Բարեբախտաբար, անվտանգության աշխատակիցը հրաշալի ռեակցիա է դրսեւորել:

Նոր տարուց հետո

Henaran.am-ի տեղեկություններով,  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում էր բարձաստիճան սպաների կադրային փոփոխություններ անել, մասնավորապես մարզային վարչություններում, սակայն փոշմանել է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ոստիկանապետը որոշել է չխաթարել իր ենթակաների Ամանորը եւ հրամանագրերը կլինեն Ամանորից հետ: Ոստիկանությունից ի պատասխան ասացին, որ ոստիկանապետի որոշումները, հրամանագրերը հրապարակվում են միայն նրա կողմից ստորագրվելուց հետո: Առայժմ Վ. Գասպարյանը ոչ մի կադրային […]

107.5 մլն դրամ` Բնապահպանության նախարարությանը

Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել է մոտ 107.5 մլն դրամ, որից մոտ 5 միլիոնը` Արարատի և Արմավիրի մարզերում  եղած ձկնաբուծական նպատակով կամ համայնքներին պատկանող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման կամ կոնսերվացման, մնացած գումարը նույն նպատակով ”Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն” ՊՈԱԿ-ին տրամադրելու համար: Որոշման ընդունմամբ կհստակեցվի ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի