08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 25, 2012

Մատից արյուն վերցնելու ասեղ էլ չկա. հաշամանդամը դիմում է պատասխանատուներին

Երրորդ կարգի հաշմանդամ, 37-ամյա Ավետիս Մելքոնյանը շատ հնարավոր է առաջիկա երկու ամիսը զրկվի թոշակից: Henaran.am-ը արդեն տեղեկացրել է, որ նա պիտի բուժզննություն անցնի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովում, որպեսզի որոշվի հաշմանդամության հետագա կարգը : Սակայն Ավանի թիվ 12 պոլիկլինկայում “ռենտգենի համար պլյոնկա չկար” եւ բժշկուհի Սուսաննա Սարգսյանը ուղարկեց մի այլ պոլիկլինկա՝ Լուսինեի մոտ: “Ու զգուշացրեց, որ պիտի […]

Պատգամավորի զբաղմունքը՝ ”կյաժի” ու ”ջպի” հետ նկարվե՞լն է /ֆոտո/

Բլոգեր Էդգար Բարսեղյանը, ում ԲՀԿ խոսնակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դատի է տվել, պատասխանել է Ուրիխանյանին` իր բլոգում հետևյալ գրառումն անելով: ”Ես հասկացա, որ կարիքը կա՝ իմ կողմից մի փոքր ավելի ծավալուն պարզաբանում ու մեկնաբանություն անելու։ Հարգելիներս։ Ես չեմ պնդում, և ինքս էլ, անկեղծ, չեմ կարծում, որ Ուրիխանյանին նվիրված դեմոտիվատորը ահավոր հաջողված է զուտ […]

Դե, աստղը աստղ է մնում, անգամ երբ մարում է և փորձում է ընկնել արժանապատվորեն

ԿԳՆ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, որտեղ նա հայտարարում է, որ չի առաջադարվում, քանի որ համարում է, որ ասպարեզ պիտի իջնեն իրենից ավելի երիտասարդները: ”Կարդացի Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը:  Դե, աստղը աստղ է մնում, անգամ երբ մարում է և փորձում է ընկնել արժանապատվորեն: Նա փորձել է միանգամից պատասխանել բոլոր […]

Գռզոն փոխե՞լ է կողմնորոշումը.Ժամանակ

“Ժամանակ” օրաթերթը դատելով գործարարների հետ Սերժ Սարգսյանի երեկվա հանդիպման մասին նախագահականի կայքում տեղ գտած լուսանկարներից՝ այդ հանդիպմանը մասնակցել է նաեւ “Սիլ” կոնցեռնի ղեկավար Սարիբեկ Սուքիասյանը, ում ընտանիքը նախորդ ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանին ու ընդդիմությանը սատարելու համար զրկվեց “Բջնի” եւ “Բյուրեղ” գործարաններից։ Հավաքին մասնակցել է նաեւ նոր քաղհալածյալ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը:

Կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ ծնունդը /վիդեո/

Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը կաթոլիկները, լյութերական, անգլիական, ինչպես նաեւ բողոքական եկեղեցիների հետեւորդների մեծ մասը նշում են Սուրբ ծնունդը: Նախորդ գիշեր ողջ աշխարհում արդեն տեղի են ունեցել տոնական միջոցառումներ, որոնց մասնակցել են հազարավոր հավատացյալներ` վառված մոմերը ձեռքներին: Բեռլինում նույնիսկ ռեկորդ է սահմանվել: Այնտեղ 23 հազար հոգուց բաղկացած երգչախումբ է ելույթ ունեցել: Վատիկանից` տոնական ուղերձով հանդես […]

Ընտրվել են Ձմեռ պապերն ու Ձյունանուշները. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, այս օրերին Երեւանի փողոցներում աշխատելու իրավունք են ստացել 15 Ձմեռ պապ եւ 8 Ձյունանուշ։ “Քաղաքապետարանի ստուգատեսին մասնակցելու համար ստացվել էր, ընդհանուր առմամբ, 35 դիմում։ Քանի որ տոնական միջոցառումների մեկնարկն արդեն տրվել է դեկտեմբերի 20-ին, ուստի հաղթող Ձմեռ պապերն եւ Ձյունանուշները հնարավորություն ունեին գործի անցնելու հենց այդ օրը։ Ավելի վաղ հայտնել էնք, որ […]

Թեյ են խմել ու տղավարի զրուցել. Ժողովուրդ

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն անակնկալ կերպով համաձայնեց խոսել Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու պատճառների մասին: “Ժողովուրդ”-ի հարցին, թե ինչ է տեղի ունեցել 2010-ի դեկտեմբերի 4-ին` Պլասիղո Դոմինգոյի հայտնի համերգից մեկ օր անց, Բեգլարյանը պատասխանեց.  “Երկու տղամարդկանց մեջ տղամարդկային զրույց, մեկը եղել է Բեգլարյան Գագիկը, մյուսը`Կանդայան Արամը: Զրույցին մասնակից չի եղել ոչ ոք: Մինչեւ […]

Մայր ու տղա կոնյակ են կեղծել. Հրապարակ

Երեւանի Կիլիկիա թաղամասի բնակիչներ` Թամար անունով մի կին ու իր որդին օրերս բերման են ենթարկվել ոստիկանության 6-րդ վարչություն: Պարզվել է` նրանք զբաղվել են կեղծ կոնյակների շշալցմամբ: Սույն անձինք շշալցրել են “Նաիրի”, “Ախթամար” ու “Տոնական” կոնյակներ: Կեղծ ակցիզները ձեռք են բերել 100 դրամով ոմն Արմենից: Իսկ կոնյակը ձեռք են բերել` 1 լիտրի դիմաց վճարելով ընդամենը հազար […]

ԲՀԿ-ում հիասթափությունից արտահոսք է սկսվել. 168 ժամ

“168 ժամ”-ի տեղեկություններով` “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի` նախագահական ընտրություններում չառաջադրվելու որոշումից հետո ԲՀԿ տարածքային կառույցներից անդամների արտահոսք է սկսվել: ԲՀԿ-ի հատկապես մարզային կառույցների պատասխանատուները, ովքեր մշտապես համագործակցել են ՀՀԿ-ական մարզպետների հետ, հիմա մտահոգված են, որ ընտրություններից հետո կարող է իրենց նկատմամբ “որս” սկսվել:  Թերթի աղբյուրների համաձայն, մեծ թվով ԲՀԿ-ականներ “Բարգավաճ Հայաստանից” դուրս գալու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի