08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 6, 2012

Վաճառքի է հանել առնանդամը

Սերգեյ Գլուշկոն, ով ավելի լայն շրջանակներում հայտնի է Տարզան մականունով, վաճառում է իր մարմնի ամենաինտիմ մասը` առնանդամը: Ntv.ru-ի փոխանցմամբ` մերկապարողը խոստովանել է, որ իր սեռական օրգանի ճշգրիտ կրկնօրինակն է պատրաստել ինտիմ-խանութների համար։ Նման քայլի բացատրությունն ըստ աստղի` սեռական բավարարվածության դժվարին հարցում մարդկանց օգտակար լինելու ցանկությունն է։ Ինչպես հաղորդում է կայքը, նրա կինը` Նատաշա Կոլորյովան առայժմ […]

Հայ մարզիչները կարող են աշխատել եվրոպական ցանկացած ակումբում.Ֆլեմմինգ Սերիցլեվ

2012 թվականի դեկտեմբերի 3-7-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում, ընթանում է ՀՖՖ մարզչական ՊՐՈ դասընթացի հերթական մոդուլը: Ինչպես գիտենք, ՊՐՈ արտոնագրի դասընթացին մասնակցում են Հայաստանի Ֆուտբոլի Բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչները, ՀՖՖ մարզչական հրահանգիչները, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Դասընթացի առաջին երկու օրերը նվիրված էին դարպասապահությանը: Տեսական և գործնական […]

ՀՀԿ-ն ԳՄ նիստ է հրավիրել

Այսօր երեկոյան կայանալու է  ՀՀԿ գործադիր մարմնի նիստ: Այս մասին  Henaran.am-ին տեղեկացրեց  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա փոխանցմամբ` նիստում քննարկվելու են ներկուսակցական ու ներքաղաքական խնդիրներ, ինչպես նաև դեկտեմբերի 15-ին կայանալիք ՀՀԿ արտահերթ համագումարի հետ կապված նախապատրաստական հարցերը: Նիստը վարելու է ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:

ԱԺ աշնանային նստաշրջանն ավարտված է

Քիչ առաջ ավարտվեց հինգերորդ գումարման Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը: Պատգամավորները ՀՀ օրհներգի հնչյունների ներքո հոտընկայս փակեցին աշխատանքները: Այնուհետ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին արդյունավետ աշխատանքի համար և նստաշրջանը փակված հայտարարեց: Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր որոշեց  ԱԺ նախագահին առաջարկել դեկտեմբերի 17-ին ժամը 12:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

Լեռնային շրջաններում ձյուն է սպասվում

Դեկտեմբերի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը Սյունիքում և Վայոց ձորում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյուն: 7-ի գիշերը, 10-11-ին  սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի գիշերը կնվազի 1-2, 8-ի գիշերը նույնքան կբարձրանա, 8-ի  ցերեկը կնվազի […]

”Լավագույն ուսուցիչ” մրցանակաբաշխություն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

 Դեկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի 2012 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը: «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության համագործակցության շրջանակներում իրականացվում է 2004 թվականից: «Լավագույն ուսուցիչ» […]

ՀԱԿ-ը չի տա՞ Ծառուկյանին

”Եթեներով ես ոչինչ չեմ մեկնաբանում, ավելին` այս պահին հարկավոր է լուծել ավելի կարևոր խնդիր, դա միասնական քաղաքական ծրագիրն է, խնդիրների հերթագայությունն ու առաջնահերթությունը որոշելն է, երբ որ պառլամենտական ուժերը որոշեն դրանք, կլուծվի հաջորդ հարցը”,- Henaran.am-ին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` հաջորդ հարց ասելով` նկատի ունենալով նախագահի թեկնածուի հարցը: Մանուկյանի խոսքով` իրենց համար կարևորը […]

”Շախտյորի” նոր տալոնին Մխիթարյանն է

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է ակումբի  արժույթի վառելիքի տալոնի նոր հավաքածուում: Այս տալոնի վրա մշտապես հայտնվում են ակումբի մարզիչն ու ամենասիրված ֆուտբոլիստները: Վառելիքի տալոնի այս հավաքածուն պատրաստել է ”Պարալել” ընկերությունը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ծծՇախտյորի” մի շարք հաղթանկաների համար:

Պետական միջոցները փոշիացվել են

Երևան քաղաքի ու մարզերի 13 դպրոցներում և մշակութային 3օջախներում ստուգումներ է իրականացրել ՀՀ  ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը: Ստուգումների արդյունքում տեսչությունն հայտնաբերել է, որ պետության կողմից այդ հաստատությունների հիմնանորոգման համար տրամադրված 2.4 մլրդ դրամից 670 մլն-ը անհայտացել է: Այս մասին փաստեց ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը: Վերջինիս խոսքով 670 մլն դրամից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի