23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2012

Տեարնընդառաջը` նաեւ ընտանիքի տոն

Փետրվարի 14-ին, Տեարնընդառաջի տոնին, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նաեւ հռչակվել է ընտանիքի տոն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կկատարվի նորապսակների օրհնության կարգ: Henaran.am-ին հաղորդում են Մայր Աթոռ Ս.Էջմիածնի մամլո դիվանից

Ուիթնի Հյուսթոնի մահվան հետաքննության մանրամասներ /վիդեո/

Ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնվել են լեգենդար երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահվան բժշկական հետաքննության մի քանի մանրամասներ: Հյուսթոնի թոքերում ջուր է հայտնաբերվել: Ենթադրվում է, որ երգչուհին լոգանք ընդունելիս է եղել` հակադեպրեսանտների մեծ քանակության ազդեցության տակ եւ խեղդվել է: Քննիչները չեն բացառում այս տարբերակը: Վերջին տարիների ընթացքում երգչուհին բազմիցս խոսել է թմրանյութերից եւ ալկոհոլից կախվածության մասին: Հարազատների խոսքով` նա […]

Նոր կետ ԸՕ-ում`անջատել բջջային հեռախոսները /վիդեո/

Կիրակի կայացած Հրազդանի քաղաքապետի ընտրության արդյունքները ամփոփելիս` տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքներին խանգարում էր նրանց բջջային հեռախոսները: 25/01 ՏԸՀ նախագահի նյարդերը չդիմացան ու նա կոպտեց զանգողին: Իսկ զանգահարողները շատ էին սկսած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից մինչեւ թեկնածուներ ու բարեկամներ: “Ինչ կլինի, ԸՕ-ում ամրագրեն, որ ընտրական տեղամասը փակելուց հետո բջջային հեռախոսները անջատվեն”,-ցանկություն հայտնեցին հանձնաժողովի անդամները: http://youtu.be/j3dy32Bm4WA

Երկրաշարժ Արտաշատում

Փետրվարի 13-ին, ժամը   07.47-ին, Արտաշատ քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք 2.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 մ խորության վրա: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջը:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է թեթեւ մարդատարների համար

Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն առատ ձյան տեղումների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհահատվածի  երթեւեկությունը արգելված է տրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Կիսատրեյլերների եւ այլ մեքենաների համար երթեւեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթեւեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար, իսկ Գուդաուրի ճանապարհահատվածը անցանելի է թեթեւ մարդատար եւ […]

ԱվտոՃանապարհները հիմնականում անցանելի են

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կայք էջը տեղեկացնում  նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա եւ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Հրազդանի հանրապետական քաղաքապետը հաղթել է ՀԱԿ-ի ներկայացուցչին/լրացված/

Հրազդանի թվով 27 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախնական արձանագրությունների համաձայն` Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը վերընտրվել է: Ըստ նախնական տվյալների` Արամ Դանիելյանը ստացել է 13 079 ձայն, Սասուն Միքայելյանը՝ 11 506 ձայն: Հիշեցնենք, Հրազդանում ընտրության իրավունք ունեցող 43 874 ընտրողից  քաղաքապետի ընտրություններին մասնակցել է 25 383-ը: Սա աննախադեպ թիվ է Հրազդանի համար : Հրազդանցիների […]

Հրազդանցին “կայֆ բռնեց”. օրվա կադր

Հրազդանի 25/04 տեղամասում քվեաթերթիկների հաշվարկման ժամանակ մեկ քվեաթերթիկում ընտրողը ջնջել էր երկու թեկնածուների անուն ազգանունները, գրել` Հարությունյան Գագիկ Ժորայի եւ քվեարկել նրա օգտին: Բնականաբար, այս քվեաթերթիկը անվավեր ճանաչվեց:

Հրազդանի հոսանքազրկման մեղավորը

Հրազդանի գործող քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի լրատվական գրասենյակը 2012 թվականի փետրվարի 12-ին Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում տեղի ունեցած հոսանքազրկման փաստի վերաբերյալ հայտարարում է, որ մեղավորը ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանի եղբայրն է. “Մեր ունեցած հստակ տեղեկատվության համաձայն ընտրական տեղամասում հոսանքազրկման հեղինակը “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ԲԸ-ի “Գեղամա” մասնաճյուղի տնօրեն Վարդան Ջհանգիրյանն է /Գագիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված