09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2012

Հովիկ Աբրահամյանի եղբայրը ԲՀԿ-ի հետ է. Ավանգարդ

ԱԺ- նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը, ում ճանաչում են նան Հենրիկ անվամբ, վերջերս, ինչպես տեղեկացնում են “Ավանգարդի”  իրազեկ աղբյուրները, սկսել է հաճախ հայտնվել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության գրասենյակում: Ասում են, որ նա կամենում է Աժ պատգամավոր դառնալ ԲՀԿ-ի համամասնական ցուցակով, ուստի այժմ լուրջ բանակցություններ է վարում այդ քաղաքական ուժի հետ … “Հավանաբար Ջոնիկ Աբրահամյանը հոգնել է այն […]

83-ամյա տատիկին բռնաբարողին` հինգուկես տարի. Առավոտ

Լոռու մարզի Լեջան գյուղում ծնված, Կողբում ժամանակավորապես բնակվող, 26-ամյա ամուրի Արեն Սարուխանյանին` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը , ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով, 138 հոդվածի 1-ին մասով եւ 147 հոդվածի 1-ին մասով դատապարտեց հինգուկես տարվա ազատազրկման: Այս մասին գրում է “Առավոտ” օրաթերթը: Արեն Սարուխանյանը 2011-ի հոկտեմբերի 16-ին, ժամը 23-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքների […]

Նարեկից ու Դավթից հետո` Մանե, Միլենա, Մարի…

Հայաստանում 2011 թ. ծնվել է 43.1 հազ. երեխա` 23.1 հազ. տղա եւ 20 հազ. աղջիկ: Նորածին տղաներին շնորհվող ամենատարածված անուններն են եղել Նարեկը (1194) եւ Դավիթը (1113): Երրորդ տեղում Գոռն է` 786 նորածին արժանացել է այդ անվանը: Առաջին տասնյակում են նաեւ Հայկ, Էրիկ, Տիգրան, Արման, Ալեն, Ալեքս եւ սամվել անունները: Նշենք, որ Նարեկ, Դավիթ եւ […]

Գալուստ Գրիգորիչը համաձայն չէ. Երկիր

“Երկիր” օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձել է ՀՀԿ-ԲՀԿ վերջին օրերի լարվածությանը: “Լարվածություն կարող է քաղաքական գործիչների  մոտ առաջանալ, բայց կուսակցություններում այդ լարվածությունները չկան”,-ասել է Գալուստ Սահակյանը: Թերթի թղթակիցը փորձել է ԱԺ պատգամավորից պարզել, թե այդ դեպքում ինչու են  “մեկը մյուսին պայթեցնելու սպառնալիքներ տվել”: “Անորոշ հարց եք տալիս, մենք քաղաքականությամբ ենք […]

Պաշտպանության նախարարը մեկ անգամ միջնորդել է. Ժամանակ

“Ժամանակ” օրաթերթի հարցին` հնարավոր է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջնորդությամբ սպա Արտակ Նազարյանի գործով դատավարությունը տեղափոխվի Երեւան, նախարարի խոսնակ Դավիթ Կարապետյանը պատասխանել է. “Նախորդ անգամ նախարարի միջնորդությամբ դատավարությունը Տավուշի մարզից տեղափոխվեց Երեւան, բայց այս պահին այդպիսի հարց չի քննարկվում”: Խոսնակը նաեւ ասել է, որ հայտնի չէ, թե նման հարց կքննարկվի, թե ոչ:

Ինչ են նախատեսում ՀԱԿ-ի համար. Ժողովուրդ

Իշխանական վերնախավում քննարկվող սցենարներից մեկի համաձայն՝ Աժ ընտրություններից հետո ցանկանում են Հայ ազգային կոնգրեսին խորհրդարանում 15 մանդատ, գործադիրում՝ 4 տեղ բաժին հանել: Այդ մասին “Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ լավատեղյակ աղբյուրներից: Սա, իհարկե, իշխանությունների ցանկությունն է, որը, սակայն, նրանց դժվար թե հաջողվի իրականություն դարձնել: “Մենք առեւտրի չենք գնում, մենք գնում ենք ժողովրդի ձայնը ստանալու: Ոչ թե իրենք, […]

7 հազար արձանագրություն` արագաչափերի շնորհիվ. Հայկական ժամանակ

Հունվարի 16-ից Երեւանի փողոցներում տեղադրված արագաչափ սարքերը գործածության աոաջին 15 օրերի ընթացքում արագության գերազանցման շուրջ 7 հազար դեպք են գրանցել, դրանց հիման վրա կազմվել է նույնքան արձանագրություն: Այս մասին “Հայկական ժամանակ”-ին ասել է Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը: Նրա հաշվարկներով, 7 հազար արձանագրություններով սահմանված տուգանքների ընդհանուր չափը կազմում է մոտավորապես 84 միլիոն դրամ:

ՀՀԿ-ի համագումարը` մարտի 10-ին

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի  նիստը, որը վարեց ՀՀԿ առաջնորդ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ն ոորոշում ընդունեց կուսակացության 13-րդ համագումարը անց կացնել մարտի 10-ին: Քննարկվեցին նաեւ ներկուսակցական հարցեր: Մեծամասնական եւ համամասնական ցուցակների հարցին անդրադարձ չի եղել:  Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ի ՞նչու են տղամարդիկ խաբում կանանց

Եթե հավատանք վիճակագրությանը, մարդկանց 87 տոկոսն ամեն ժամ իրար խաբում է: Ընդ որում, տղամարդիկ խաբում են երեք անգամ ավելի, քան կանայք: Հետաքրքիր է, ինչու են տղամարդիկ դա անում: Սոցիոլոգիական ուսումնասիրությունների տվյալների համաձայն, տղամարդիկ խաբում են, որովհետեւ թաքցնում են հրապուրանքը այլ կնոջ նկատմամբ՝ 51 տոկոս ուզում են թաքցնել, որ ալկոհոլ են օգտագործել՝ 26 տոկոս դավաճանել են՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված