13 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԲԵՌՆՎԱԾ ՏԵՍԱԴԱՐԱՆ

Նոր օրենքով կգաղտնազերծվեն նախկին գրառումները /Տեսանյութ/

Space.com-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսը օրենք է ընդունել, որը պահանջում է կառավարությանը գաղտնազերծել ՉԹՕ-ի վերաբերյալ գրառումները: Համաձայն 2024 ֆինանսական տարվա «Պաշտպանության ազգային թույլտվության մասին» օրենքի նոր դրույթների՝ օրենք, որը ֆինանսավորում է ԱՄՆ ԶՈՒ-ն, և դրա հետ կապված գործունեությունը, ԱՄՆ ազգային արխիվը պետք է հրապարակման համար հավաքի բոլոր փաստաթղթերը, որոնք «վերաբերում են չբացահայտված անոմալ երևույթներին, անհայտ ծագման […]

Ուզում են փոխել Սահմանադրությունը. /Տեսանյութ/

Reuters-ի փոխանցմամբ՝ չիլիացիները կրկին գնում են ընտրությունների, որպեսզի որոշեն՝ պե՞տք է փոխել իրենց սահմանադրությունը: Նշենք, որ գործող սահմանադրությունը գրվել է դեռ Ավգուստո Պինոչետի բռնապետության ժամանակներում: Արդեն երկրորդ անգամն է, երբ Չիլիում քվեարկություն է անցկացվում սահմանադրությունը փոխելու հարցով:Սահմանադրության նախագիծն այժմ դրվել է քվեարկության և համարվում է, որ այն ավելի պահպանողական և շուկայական ուղղվածություն ունի, քան 1980 […]

Ինչպես է նշել Հռոմի պապը իր ծննդյան 87-րդ տարեդարձը. /Տեսանյութ/

Կիրակի օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դարձավ 87 տարեկան: Պոնտիֆիկոսը նախընտրել է իր ծնունդը անցկացնել խնդիրներ ունեցող երեխաների հետ և նրանք էլ օգնեցին նրան փչել սպիտակ տորթի միակ մոմը։ Reuters-ի փոխանցմամբ՝ Վատիկանի տնօրինության ենթակա մանկական կլինիկայի երեխաները երգել են Հռոմի պապի համար և նրան արևածաղիկներից ծաղկեփունջ նվիրել: Ավելի ուշ Սուրբ Պետրոսի հրապարակում իր ամենշաբաթյա ելույթի շրջանակներում […]

Գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր . /Տեսանյութ/

Reuters-ի փոխանցմամբ՝ կիրակի առավոտյան Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Նագպուրի պայթուցիկ նյութերի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն ինը բանվոր է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են։ Գործակալության աղբյուրի համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08:30-ի սահմաններում Solar Industries India-ին պատկանող գործարանում: Ընկերության գործարանն արտադրում է արդյունաբերական և ռազմական պայթուցիկներ, ինչպես նաև վառելիք և մարտագլխիկներ: […]

Ռուսաստանը կամ ինքնաբավ ինքնիշխան տերություն է լինելու, կամ ընդհանրապես գոյություն չի ունենա. Պուտին /Տեսանյութ/

«Московский Комсомолец»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունենալով «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում, հայտարարել է, որ երկիրը կանգնած է պատմական մարտահրավերների առաջ, որոնք պահանջում են բոլոր հայրենասեր ուժերի համախմբումը: «Մենք պետք է Ռուսաստանի ժողովրդի հետ պաշտպանենք երկրի ինքնիշխանությունը, ամրապնդենք նրա զարգացումը և աշխատենք ի շահ հասարակության»,- ասել է Պուտինը։ Նա նշել է, որ Ռուսաստանը չի […]

Ստորգետնյա բունկերներ են կառուցում՝ պատրաստվելով «Ահեղ դատաստանին». /Տեսանյութ/

Wired-ի փոխանցմամբ՝ Meta-ի գործադիր տնօրենը հսկայական համալիր է կառուցում Հավայան կղզիների Կաուայում, որը կներառի 5000 քառակուսի ոտնաչափ ստորգետնյա բունկեր եւ վթարային ելք: Այն կունենա սեփական էներգիան, ապահովված կլինի սննդով ու ջրով: Ցուկերբերգի Koolau Ranch կալվածքի շինարարության արժեքը գնահատվում է մոտ 100 միլիոն դոլար: Համալիրը կունենա առնվազն 30 ննջասենյակ եւ 30 լոգարան, ինչպես նաեւ մոտ մեկ […]

ԵՄ-ն ամանորյա վերջին փոխանցումը 1.5 մլրդ եվրոյի տեսքով կանի Ուկրաինային. /Տեսանյութ/

UNIAN-ի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին Եվրահանձնաժողովը Ուկրաինային կփոխանցի ևս 1,5 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բրյուսելում Եվրոպական խորհրդի երկօրյա նիստի արդյունքներով մամուլի ասուլիսում նշել է, որ համառ աշխատանք է տարվում Ուկրաինայի ֆինանսավորման ուղղությամբ, մասնավորապես, դա վերաբերում է յուրաքանչյուր մասնաբաժնի փոխանցմանը։ «Առաջիկա օրերին մենք կփոխանցենք վերջին 1,5 միլիարդ եվրոն, որը տրամադրվել է […]

Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է երկարատև պատերազմի /Տեսանյութ/

Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ վերջին ժամանակներս ժամկետային զինծառայողներն ու պահեստազորայինները զորավարժություններ են անցկացնում՝ հյուսիսային ճակատում պատերազմին պատրաստվելու նպատակով։ Israel News-ը հայտնում է, որ զորավարժություններն անցկացվում են գիշեր-ցերեկ՝ «Հեզբոլլահի» հետ պատերազմի դեպքում մարտական պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Արևմտյան հետախուզական ծառայություններն այժմ հաշվարկում են, թե որքան ժամանակ կարող է Ուկրաինան դիմանալ առանց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի օգնության

CNN-ի հարցախույզին մասնակցած արևմտյան պաշտոնյաներն ու հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները հայտնում են, որ Ուկրաինան առանց դաշնակիցների օգնության կարող է պարտվել Ռուսաստանի հետ պատերազմում մինչև ամառ: ԱՄՆ բարձրաստիճան զինվորականի խոսքերով՝ «Մեզ հետ հաջողության երաշխիք չկա, բայց առանց մեզ նրանք հաստատ կպարտվեն»: Արևմտյան հետախուզական ծառայություններն այժմ հաշվարկում են, թե որքան ժամանակ կարող է Ուկրաինան դիմանալ առանց ԱՄՆ-ի և […]

Հունգարիան դեմ է քվեարկել Եվրոմիության կողմից Ուկրաինային 50 մլրդ եվրո հատկացնելու հերթական օգնությանը. /Տեսանյութ/

Հինգշաբթի Բրյուսելում կայացած քննարկումներից հետո Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վետո է դրել Ուկրաինային գումար հատկացնելու որոշման վրա: ԵՄ ղեկավարները հայտարարել են, որ օգնության մասին բանակցությունները կշարունակվեն եկող տարվա սկզբում: BBC-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան ամբողջովին կախված է ԵՄ-ի և ԱՄՆ-ի ֆինանսավորումից: Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռութը, մեկնաբանելով Օրբանի վետոն, հայտնել է, որ իրենք դեռ ժամանակ ունեն և առաջիկա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի