08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր . /Տեսանյութ/

Reuters-ի փոխանցմամբ՝ կիրակի առավոտյան Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Նագպուրի պայթուցիկ նյութերի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն ինը բանվոր է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են։

Գործակալության աղբյուրի համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08:30-ի սահմաններում Solar Industries India-ին պատկանող գործարանում:

Ընկերության գործարանն արտադրում է արդյունաբերական և ռազմական պայթուցիկներ, ինչպես նաև վառելիք և մարտագլխիկներ:

Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ, սակայն զոհերի թիվը կարող է աճել։

Ոստիկանությունը դեռ պարզում է պայթյունի պատճառները:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ