08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԵՄ-ն ամանորյա վերջին փոխանցումը 1.5 մլրդ եվրոյի տեսքով կանի Ուկրաինային. /Տեսանյութ/

UNIAN-ի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին Եվրահանձնաժողովը Ուկրաինային կփոխանցի ևս 1,5 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բրյուսելում Եվրոպական խորհրդի երկօրյա նիստի արդյունքներով մամուլի ասուլիսում նշել է, որ համառ աշխատանք է տարվում Ուկրաինայի ֆինանսավորման ուղղությամբ, մասնավորապես, դա վերաբերում է յուրաքանչյուր մասնաբաժնի փոխանցմանը։

«Առաջիկա օրերին մենք կփոխանցենք վերջին 1,5 միլիարդ եվրոն, որը տրամադրվել է այս տարվա համար Ուկրաինային և համաձայնեցվել է որպես 2023 թվականի մակրոֆինանսական օգնության փաթեթի մաս»,- ընդգծել է ֆոն դեր Լյայենը։

Ըստ նրա, այդ միջոցները կօգնեն Ուկրաինայի ֆինանսական կարիքների բավարարմանը 2024 թվականի սկզբին։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ