27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ԲԵՌՆՎԱԾ ՏԵՍԱԴԱՐԱՆ

Կայծակի հարվածից բրազիլացի ֆուտբոլիստը մահացել է /Տեսանյութ/

Բրազիլիայում տեղի ունեցած սիրողական թիմերի ֆուտբոլային հանդիպման ժամանակ կայծակի հարվածի հետեւանքով մահացել է 21-ամյա բրազիլացի խաղացող Կաո Էնրիկե դե Լիմա Գոնսալվեսը: Globo Esporte-ի փոխանցմամբ՝ ևս վեց ֆուտբոլիստ տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է։ Հանդիպման ժամանակ անձրեւ էր տեղացել։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Զորավարժություն են անցկացրել. ունեն նոր հրթիռներ

mehrnews.com-ի փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը երեկ առավոտյան անվտանգության մեծ զորավարժություն են անցկացրել Իրանի արևմուտքում, որի ժամանակ օգտագործվել են Քարար տեսակի անօդաչու թռչող սարքեր: Նշենք, որ վերջիններս այժմ հագեցված են Մաջիդ անունով ջերմային հրթիռներով: Այս հրթիռները ունեն 8 կմ հեռահարություն: Զորավարժությունն անցկացվել է անվտանգության սպառնալիքներին, հակահեղափոխական խմբավորումներին, ահաբեկչական ու թաքֆիրական ցանցերին դիմակայելու […]

Նախագահը ընդունելություն է կազմակերպել և հայտարարություն արել /Տեսանյութ/

Times of Israel-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդունելություն է կազմակերպել Սպիտակ տանը: Նա նշել է հրեական Հանուկա տոնը: Նախագահը շարունակել է դատապարտել հակասեմականության աճն ԱՄՆ-ում և արտերկրում՝ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի ֆոնին: Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն «կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Իսրայելին, քանի դեռ նա չի ազատվել ՀԱՄԱՍ-ից»: «Եթե չլինի Իսրայելը, աշխարհում չի լինի մի հրեա, […]

«Ուկրաինան չի հանձնվել եւ չի հանձնվի». Զելենսկին ելույթ է ունեցել Վաշինգտոնում /Տեսանյութ/

Վլադիմիր Զելենսկին երկօրյա այցով ժամանելով Վաշինգտոն՝ հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ և ելույթ ունեցել Ազգային պաշտպանության համալսարանում (ԱԺՄ) ԱՄՆ զինվորական վերնախավի առջեւ: «Ամերիկայի ձայնը»-ի փոխանցմամբ՝ ողջույնի խոսքում Պենտագոնի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն ավելի քան 44 միլիարդ դոլար է տրամադրել Ուկրաինային անվտանգության ոլորտում և «նախագահ Զելենսկու և նրա թիմի հետ միասին» հավաքել […]

Նախագահի վրա շիշ են նետել. պարանոցի կտրվածք է ստացել

La Nation-ի փոխանցմամբ՝ Կոնգրեսում երդվելուց հետո Արգենտինայի նոր նախագահ Խավիեր Մայլիի վրա շիշ են նետել: Ամբոխի միջից Կոնսեպսիոն դել Ուրուգվայի քաղաքից 51-ամյա նախկին պաշտոնյա Գաստոն Արիել Մերկանզինիի կողմից նետված ապակե շիշը մի քանի սանտիմետր հեռավորությամբ թռել է նախագահի գլխի կողքով և հարվածել նրա անվտանգության աշխատակցի գլխին։ Աշխատակիցը պարանոցի փոքր կտրվածք է ստացել և նրան օգնություն […]

Արգենտինան նոր նախագահ ունի. արտառոց երևույթներ /Տեսանյութ/

Արգենտինայում տեղի է ունեցել նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության արարողությունը, որն աչքի է ընկել մի շարք տարօրինակ դետալներով: ՌԻԱ «Նովոստի»-ի տվյալներով՝ Երդմնակալությունից հետո նա աջակիցների ամբոխի հետ կատարել է մի հատված ռոք խմբի երգից: Խավիեր Միլեյի նախագահական մահակին, որով նա ստանձնել է Արգենտինայի ղեկավարի պաշտոնը, նրա խնդրանքով պատկերվել են նրա հինգ մաստիֆ ցեղատեսակի խոշոր շների […]

Հաջորդ Nissan Qashqai-ը կլինի բացառապես էլեկտրական մեքենա /Տեսանյութ/

Autocar-ի տվյալներով՝ Nissan-ը կստեղծի Qashqai էլեկտրական մեքենա, ընդ որում, այն հաճախորդի համար կարժենա ներկայիս այրման շարժիչով տարբերակի չափ: Հաջորդ սերնդի Nissan Qashqai էլեկտրական մեքենան նախագծվելու և կառուցվելու է Մեծ Բրիտանիայում: Նոր մոդելը մշակվելու է Nissan-ի բրիտանական դիզայներական ստուդիայում՝ Լոնդոնում և ոգեշնչված կլինի Hyper Urban կոնցեպտից, որը վերջերս ցուցադրվել է Տոկիոյի ավտոսրահում։ Nissan-ը ներկայումս առաջարկում է […]

Աշխարհի ամենախոր լաբորատորիան աշխատել է. /Տեսանյութ/

Սինհուա գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանում շահագործվել է աշխարհում ամենախոր ստորգետնյա լաբորատորիան: Խորությունը կազմում է 2.400 մետր: Գիտական բունկերը գտնվում է գերմաքուր գոտում: Նշենք, որ ներկայում սա աշխարհի ամենախորը և ամենամեծ ստորգետնյա լաբորատորիան է: Պատահական չէ, որ լաբորատորիան այսքան խորն է կառուցվել. Փաստն այն է, որ տիեզերական ճառագայթների հոսքի ազդեցությունն այստեղ 100 միլիոն անգամ ավելի քիչ է, […]

ChatGPT-ն այլևս հին ծրագիր է. Google-ը նոր ԱԲ ծրագիր ունի /Տեսանյութ/

Արհեստական բանականության ծրագրերի մրցավազքը շարունակվում է: Տեխնոլոգիական հսկաներից ամերիկյան Google ընկերությունն արհեստական բանականության չաթբոտերի մրցակցության ոլորտում լուրջ քայլ է արել՝ ներկայացնելով ChatGPT-ին գերազանցող արհեստական բանականության ծրագիր: Daily Mail-ի տվյալներով և Google-ի պնդմամբ՝ այն ամենահզոր արհեստական բանականության ծրագիրն է և կոչվում է Gemini: Gemini-ն ChatGPT-ին գերազանցում է ճանաչողական թեստերի մեծ մասում: Բոտը կարող է օգտատերերին ասել, […]

Ճապոնիայում ափ են նետվել հարյուր հազարավոր ձկներ /Տեսանյութ/

Ճապոնիայում հարյուր հազարավոր ձկներ ափ են նետվել: Սակայն կատարվածի պատճառներն անհայտ են՝ շարքային քաղաքացիները որպես պատճառ նշում են «Ֆուկուսիմա 1» ատոմակայանից ջրի վերջին բացթողումը, գիտնականները՝ բնական գործընթացները, ջերմաստիճանի փոփոխություններն ու միգրացիան։ Վերցվել են փորձանմուշներ ջրից, ուտելիքի մնացորդներից, շրջակա միջավայրից: Մասնագետների դիտարկմամբ՝ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը ընկած հատվածում ճառագայթման մակարդակը եղել է նորմայի սահմաններում: News.ru-ի տվյալներով՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի