04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Արհեստական բանականությունը նոր հարվածներ է հասցնում մարդկանց աշխատաշուկային. կրճատումներ կլինեն. /Տեսանյութ/

ԱԲ-ը ծանր հարված կհասցնի Google-ի աշխատողներին, որտեղ վաճառքի բաժնում կրճատումներ են սպասվում:

Google-ը դիտարկում է գործունեության ուղղությունը փոխելու կամ վաճառքի բաժնի որոշ աշխատակիցների աշխատանքից հեռացնելու հնարավորությունը, որոնց աշխատանքը ավտոմատացվել է արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված գործիքների գործարկման միջոցով։

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին որոնողական հսկան հայտարարել էր, որ սկսում է «Արհեստական բանականության վրա հիմնված գովազդի նոր դարաշրջան»՝ որպես գովազդատուների հետ ընկերության փոխազդեցությունը բարելավելու միջոց:

Ըստ առկա տվյալների՝ Google-ի գովազդային բաժինը ներկայումս ունի մոտ 30,000 աշխատակից, որոնց գրեթե կեսը զբաղվում է Google-ի որոշակի գովազդային ծառայությունների գովազդի վաճառքով։

Մի շարք ԱԲ գործիքների գործարկումից հետո այս աշխատակիցների կարիքը գործնականում այլևս չկա:

Ակնկալվում է, որ երկարաժամկետ հեռանկարում աշխատողներին ԱԲ-ով փոխարինելը Google-ին կօգնի ավելացնել շահույթը:

Հարկ է նշել, որ միայն գովազդային բիզնեսում չէ, որ ԱԲ-ի վրա հիմնված տեխնոլոգիաների պատճառով մեծ թվով մարդիկ կարող են զրկվել աշխատանքից։

Քանի որ նեյրոցանցերը դառնում են ավելի առաջադեմ, հնարավոր է, որ հենց դրանք սկսեն զբաղեցնել որոշ աշխատատեղեր, որոնք ավանդաբար զբաղեցնում էին մարդիկ։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ