Հսկա ձուկ, որը նախաճաշին պիրանյաներ է ուտում. /Տեսանյութ/
Բոլիվիական Ամազոնում Գիլյերմո Օտտա Պարումը զբաղվում է ձկնորսությամբ իր ողջ կյանքում՝ ավելի քան 50 տարի:
Սկզբից Գիլյերմոն որսում էր ազգային ձկներ, ինչպիսին են կատվաձկների տարբեր տեսակներ, որոնք գետում են բնակվում:
Բայց հետո հայտնվեց հսկա մի ձուկ, որը տեղացիներին հայտնի է պայչե կամ ինչպես գիտնականներ են անվանում՝ Արապայպմա գիգասը:
Նրա խոսքերով՝ ինքը սկզբից մտածել է , թե ջրային հսկա օձ է, որը հարձակվում է բոլորի վրա անխտիր:
Իրականում, այն աշխարհի ամենամեծ ձկներից մեկն է, որը մեծանում է մինչև 4 մետր երկարության և կշռում է շուրջ 200 կգ կամ ավելին:
Ի տարբերություն պիրանյաների՝ պայչեն չունի մեծ և սուր ատամներ, սակայն դա չի խանգարում ուտել պիրանյաներին և մնացած բոլոր հանդիպած ձկներին:
Մանրամասները՝ տեսանյութում: