Ճապոնիայի ՀՆԱ-ն իջել է վերջին 42 տարվա ամենացածր մակարդակին. /Տեսանյութ/
Ճապոնիայի ՀՆԱ-ն անցյալ տարի, որը չափվում է ԱՄՆ դոլարով, հասել է իր ամենացածր մակարդակին՝ 1980 թվականից ի վեր, երբ վիճակագրությունը սկսեց պահպանվել ներկայիս չափանիշներով:
Երկիրն այս ցուցանիշով աշխարհում դեռ երրորդ տեղում է ԱՄՆ-ից և Չինաստանից հետո:
Գերմանիան այս վարկանիշային աղյուսակում կրնկակոխ հետապնդում է Ճապոնիային:
Ճապոնիայի ՀՆԱ-ն 2022-ին գերազանցել է 4.26 տրիլիոն դոլարը։ 2021 թվականի ցուցանիշի համեմատ այն նվազել է 770 միլիարդ դոլարով։
Միաժամանակ, Ճապոնիայի ազգային արժույթի՝ իենի արտահայտությամբ ՀՆԱ-ն աճել է 1.3%-ով։
Այս անհամապատասխանությունը պայմանավորված է ճապոնական արժույթի արժեզրկմամբ՝ ամենաէականը վերջին 30 տարում:
Ճապոնիայում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն անցյալ տարի կազմել է 34 հազար դոլարից մի փոքր ավելի՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 5.9 հազար դոլարով։
Այս ցուցանիշով Ճապոնիան զիջում էր Յոթնյակի խմբի մյուս բոլոր երկրներին, որոնց թվում են նաև Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։
Մանրամասները՝ կից տեսանյութում: