17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Բացահայտվել է 20-ամյա երիտասարդի սպանությունը, ում դին հայտնաբերվել էր կապված եւ այրված

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երեւանում 20-ամյա երիտասարդի սպանությունը, կասկածյալը ձերբակալվել է։ Երիտասարդի դին հայտնաբերվել է 2018 թվականի մայիսի 17-ի առավոտյան՝ Սիլիկյան թաղամասի 3 գերեզմանատան 2-րդ հատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ, մետաղական լարով կապված եւ այրված: Զննությամբ դիակի պարանոցի հատվածին հայտնաբերվել էին նաեւ […]

Հայաստանի ոստիկանությունը երկու նոր փոխոստիկանապետ ունի

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ հանդիպում է ունեցել ոստիկանության ղեկավար կազմի հետ եւ ներկայացրել է ոստիկանապետի առաջին տեղակալին՝ գնդապետ Արման Սարգսյանին։ Վերջինս մինչ այս զբաղեցնում էր քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը։ Ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել Հովհաննես Քոչարյանը, որը մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը։ Նշենք, որ Հովհաննես Քոչարյանը նշանակվել […]

Շանթի գործով ազատազրկված Լիպարիտ Պետրոսյանը ազատ է արձակվել. Նա Սասնա ծուռ Աշոտի եղբայրն է

Երեկ` մայիսի 18-ին ազատ է արձակվել Շանթ Հարությունյանի գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված Լիպարիտ  Պետրոսյանը: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է Արամ Պետրոսյանը եւ լուսանկար հրապարակել։ Լիպարիտ Պետրոսյանը ձերբակալվել էր 2013 թվականին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների գործով։Հիշեցնենք, որ նա«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի եղբայրն է: Նշենք, որ այս գործով օրեր առաջ ազատ էր […]

Դատախազության նոր ռեկորդը. Ժողովուրդ

«Պարզվում է՝ ՀՀ պետական համակարգում ծառայողական մեքենաների թիվն անցնում է հազարից, մինչդեռ Մեծ Բրիտանիայում առկա է ընդամենը 50 ծառայողական ավտոմեքենա, Դանիայում՝ 23: Ու սա այն բանից հետո, երբ նախկին երկու վարչապետները՝ Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը, հայտարարեցին ծառայողական մեքենաների թիվը կրճատելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2018 թ. պետական իշխանության մարմիններին տրված է […]

ՊԵԿ-ում իշխանափոխություն է, Հրապարակ

«Հինգշաբթի օրը կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին և նշանակեց ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանին։ Սրանով Փաշինյանը գրեթե վերջնականապես ազատվեց Կարեն Կարապետյանի կադրերից։ «Գազպրոմից» եկած կադրերից մնաց միայն Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, որի ճակատագիրը դեռ պարզ չէ։ Անանյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակվելու հենց հաջորդ օրը կադրային […]

Դարձ՝ համակարգ. Պարգեւ Օհանյանը նորից ուզում է դատավոր դառնալ. Ժամանակ

«Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը պատրաստվում է դիմել նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի նա փոփոխի կամ ուժը կորցրած ճանաչի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից իր մասով կայացված հրամանագիրը, որի հիմա վրա դատավորի՝ նրա լիազորությունները դադարեցվել էին: Օհանյանը ցանկանում է աշխատել որպես դատավոր: Հիշեցնենք, որ Պարգեւ Օհանյանի լիազորությունները դադարեցվել էին 2007 թվականին: Նրա նկատմամբ կարգապահական վարույթը իշխանությունները […]

Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը կոմայի մեջ է. Հրապարակ

«Մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ կալանավայրերի վարչության նախկին պետ, մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը կաթված է ստացել։ Նա արդեն մի քանի օր է՝ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, կոմայի մեջ է։ Հեղափոխության օրերին Սաղաթելյանը գտնվել է Երեւանում, ակտիվ մասնակցել ցույցերին։ «Ճնշումը բարձրանում էր՝ հասնում 200-ի, ասում էր՝ էս ամեն ինչը պրծնի, գնամ ստուգվեմ»,- հայտնեց […]

Կեսգիշերին «Սասնա ծռեր» 10 անդամին դուրս են բերել դատարանից /տեսանյութ/

«Սասնա ծռեր» 10 անդամին կեսգիշերին հաջողվել է դուրս բերել Շենգավիթի դատարանից:  Նշենք, որ մայիսի` 16-ին կայացած դատական նիստին դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց «Սասնա ծռեր» 10 անդամի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը: «Սասնա ծռերի» աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան և շրջափակեցին Երևանի ընդհանուր իարավասության դատարանի Շենգավիթի նստավայրը:  Մայիսի 17-ին անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին Արշակունյաց պողոտան բացվեց, […]

Մի արատավորեք «Սասնա ծռերին». փաստաբան

«Արտուշ Գաբրելյանի վարույթում գտնվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործը երեկ էլ չկայացավ, պատճառաբանեցին, որ ուղեկցող գումարտակի պակաս կա: Մենք գիտենք, որ Հայաստանում ուղեկցող գումարտակը մեկը չէ և այլ դատեր կայացել են, ու ուղեկցող գումարտակի պակաս չի եղել:Չեմ հասկանում պետք է ուղեկցող գումարտակը անպայման Արմեն Ղազարյանը ղեկավարի: Սա այն մարդն է, ով բռնություն է կիրառել իմ […]

Մի ուրացեք հերոսներին. կին ազատամարտիկը պահանջում է/տեսանյութ/

«Մենք մեր դիրքերը չենք զիջելու: Ամեն բան արվում է, որ մայիսի 28-ին տղաները չկարողանան Անկախության օր նշել: Իրենց կյանքը հայրենիքին նվիրած տղաների հանդեպ այս վերաբերմունքը անբարոյական է»-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով հանդես եկող ազատամարտիկ Աղավնի Սահակյանը: Աղավնի Սահակյանը ընդգծում է, որ Ժիրայր Սեֆիլյանը և «Սասնա ծռերի» անդամները հերոսներ են և դա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի