25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դատախազության նոր ռեկորդը. Ժողովուրդ

«Պարզվում է՝ ՀՀ պետական համակարգում ծառայողական մեքենաների թիվն անցնում է հազարից, մինչդեռ Մեծ Բրիտանիայում առկա է ընդամենը 50 ծառայողական ավտոմեքենա, Դանիայում՝ 23:

Ու սա այն բանից հետո, երբ նախկին երկու վարչապետները՝ Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը, հայտարարեցին ծառայողական մեքենաների թիվը կրճատելու մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2018 թ. պետական իշխանության մարմիններին տրված է 902 ծառայողական ավտոմեքենա, ընդ որում` այստեղ հաշվարկված չեն Ոստիկանությանն ու ԱԱԾ -ին տրամադրած ավտոմեքենաները:

Ամենաշատ ավտոմեքենա ունեցող գերատեսչությունը ՀՀ դատախազությունն է՝ 92 ավտոմեքենա, եւ այդ ցուցանիշով առաջ է անցել անգամ  կառավարությունից, որն ունի 90 ավտոմեքենա: ԱԺ մեքենաների թիվը 81 է, ՀՀ Քննչական կոմիտեինը՝ 79:

Մեծ թվով կրճատումներ են եղել նախագահի աշխատակազմի ավտոմեքենաների պարագայում. եթե 2017 թվականին դրանց թիվը 67 էր, ապա 2018 թվականին դարձել է 20: Իսկապես ճոխ ենք ապրում»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ