13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հայաստանի ոստիկանությունը երկու նոր փոխոստիկանապետ ունի

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ հանդիպում է ունեցել ոստիկանության ղեկավար կազմի հետ եւ ներկայացրել է ոստիկանապետի առաջին տեղակալին՝ գնդապետ Արման Սարգսյանին։ Վերջինս մինչ այս զբաղեցնում էր քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը։

Ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել Հովհաննես Քոչարյանը, որը մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը։ Նշենք, որ Հովհաննես Քոչարյանը նշանակվել է փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի տեղում, վերջինս հրաժարականի դիմում է ներկայացրել օրեր առաջ։

Նշենք, որ օրեր առաջ ոստիկանության համակարգից դուրս էր եկել նաեւ ԿՀԴՊ ԳՎ (6-րդ վարչության) պետ Ռաֆիկ Զաքարյանը։ Այդ պաշտոնին այսօր նշանակվել է Շիրակի մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ