Մանվել Գրիգորյանի նամակը
Ազգային ժողովի ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանը նամակ է ուղղել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին, հաղորդում է Aysor.am-ը։ «Տեղեկացված եմ ԱԱԾ տարածած նյութերից եւ հանրային արձագանքից։ Տեղյակ եմ նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության արձագանքից։ Հարկ եմ համարում հայտնել, որ նման արձագանքը սպասելի էր, եթե չեն ներկայացված նաեւ հակափաստարկները։ Իսկ դա հնարավոր է անել միայն խորը, բազմակողմանի եւ օբյեկտիվ նախաքննության […]





































