24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյան դաշինքի պատգամավորները «ձեռնպահ» քվեարկեցին իրենց իսկ առաջարկներին

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ԱԺ Ծառուկյան դաշինքի դժգոհությունն առաջացրած բարեգործության մասին օրենքն է քննարկվել: Նախագիծը հրաժարականի դիմում ներկայացրած, բայց դիմումի հաստատումը դեռ չստացած սոցապնախարար Մանե Թանդիլյանի փոխարեն արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն էր ներկայացնում: փոխնախարարից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը պահանջեց ներկայացնել վերջին տասը տարիների բարեգործության դինամիկան:

«Երբ որ կարգավորում եք ներկայացրել, բերե՞լ եք բարեգործության դինամիկան, ո՞ր ոլորտներում է իրականացվել, ի՞նչ ձևերով, ո՞վքեր են խոշոր մասնակիցները», -հարցրեց Միքայել Մելքումյանը: Նա նաեւ դժգոհություն հայտնեց, թե կառավարությունը բարեգործությամբ զբաղվող անհատների հետ չի խորհրդակցել:

Փոխնախարարը հստակեցրեց եւ մի քանի անգամ շեշտեց, որ այս պահին հրատապության կարգով լիազոր մարմնի խնդիրն են լուծում եւ այն բարեգործություն իրականացնողների եւ բարեգործության շահառուների վրա որեւէ կերպ չի ազդում.

«Մեր օրենքը ոչ մի կերպ չի սահմանափակում բարեգործության սկզբունքը: Նրանք, ովքեր բարեգործություն արել են և ստացել են, շարունակելու են անել եւ ստանալ»: Պատգամավորները պահանջեցին այս ձեւակերպումն ամրագրել օրենքում, փոխնախարարը խոստացավ արտահերթին լրամշակված նախագիծ բերել եւ հավաստիացրեց Ծառուկյան դաշինքի պատգամավորներին, որ օրինագիծը բարի նպատակներով են խորհրդարան բերել:

Նշենք , որ կառավարությունը մտադիր է ոլորտը կանոնակարգող լիազոր մարմին ստեղծել, որը կորոշի, թե այս կամ այն ծրագիրն արդյո՞ք բարեգործություն է: Ներկայումս այդ հարցը հատուկ հանձնաժողովն է որոշում, գործադիրը նշում է, որ այդ հանձնաժողովը սահմանադրության փոփոխություններից հետո նման լիազորություն ունենալ չի կարող:

Ծառուկյան դաշինքի պատգամավորներն, ի դեպ, հանձնաժողովի նիստին ձեռնպահ քվեարկեցին իրենց իսկ առաջարկներին: Օրինագիծը դրական եզրակացություն ստացավ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ