02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Մանվել Գրիգորյանի նամակը

Ազգային ժողովի ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանը նամակ է ուղղել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին, հաղորդում է Aysor.am-ը։ 

«Տեղեկացված եմ ԱԱԾ տարածած նյութերից եւ հանրային արձագանքից։ Տեղյակ եմ նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության արձագանքից։

Հարկ եմ համարում հայտնել, որ նման արձագանքը սպասելի էր, եթե չեն ներկայացված նաեւ հակափաստարկները։ Իսկ դա հնարավոր է անել միայն խորը, բազմակողմանի եւ օբյեկտիվ նախաքննության ընթացքում։

Նախաքննության ընթացքում մանրամասն կներկայացնեմ բոլոր անհրաժեշտ ապացույցները, այդ թվում՝ փաստաթղթային, թե խնդրո առարկա գույքն ինչու եւ ինչ ձեւով է հայտնվել Երկրապահ կամավորական միությանը սպասարկող պահեստներում, թե ինչպես է այն անընդհատ օգտագործվել այդ միության կանոնադրական խնդիրների լուծման համար։

Չմոռանանք, որ Երկրապահ կամավորական միությունը կար, մնում է եւ շարունակելու է մնալ Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը աջակցող հենասյուներից մեկը։

անի որ չունեմ որեւէ ցանկությունը խորչընդոտելու նախաքննությանը, կոչ եմ անում իմ գործընկերներին համաձայնություն տալ ինձ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ առանց իմ ներկայության։ Վստահ եմ, որ իմ անունը ես կվերականգնեմ», – գրված է Մանվել Գրիգորյանի նամակում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ