21 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Մարտի 1-ի գործով սպանության կասկածանքով նախկին պաշտոնյա է ձերբակալվել

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` […]

Պրահայի Մունիցիպալ դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը. դատախազություն

Պրահայի Մունիցիպալ դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը, բայց դրանով արտահանձնման գործընթացը չի ավարտվել, այն Չեխիայի օրենսդրության և իրավական ընթացակարգերին համահունչ շարունակվում է: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Մերժվեց

Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի կողմից հնչեցված սպառնալիքների փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Հիշեցնենք, որ մայիսի 25-ին, Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը Ազատության հրապարակում բռնության կոչերով էր հանդես եկել և հայտարարել, […]

Հարկային օրենսգրքի փոփոխություններով` ցածր եկամուտներ ունեցողների կյանքի որակն ընկնելու է

Ինչո՞ւ ենք  մոռացել, որ ունենք գործազրկության, աղքատության բարձր մակարդակ, իսկ թե այս նախագիծն ինչպե՞ս է ազդելու դեռևս աշխատաշուկա չմտած երիտասարդների ու թոշակառուների վրա, պատասխանատուներին չի հետաքրքրում. «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հարկային օրենսգրքով նախատեսվող` ե կամտային հարկի փոփոխությանը, ասաց ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը: Նշենք, որ, ըստ առաջարկվող փոփոխությունների, համեմատաբար […]

Սա տոտալ խոշտանգում է: Պետք է սպասենք, որպեսզի մահանա, հետո փորձենք մեղավորներ ման գա՞լ. Մանվել Գրիգորյանի փաստաբան

Մանվել Գրիգորյանն ինտենսիվ բուժում էր ստանում Հայաստանի լավագույն բժշկական կենտրոններից մեկում, սակայն չգիտես ինչու, Քրեակատարողական հիմնարկը որոշեց, որ իր մոտ ևս կան բոլոր հարմարությունները, և Գրիգորյանը կարող է բուժումը շարունակել Դատապարտյալների հիվանդանոցում, այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ «Երբ անձն իր հարազատների միջոցների հաշվին ցանկանում է բուժում […]

Արտագաղթը սպառնում է ազգային անվտանգությանը

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն հունվարի 1-ի դրությամբ գյուղական համայնքներում մշտական բնակիչների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11600-ով: Գյուղական համայնքներից ներքին միգրացիայի պատճառների և խնդրի լուծման տարբերակների մասին «Փաստինֆոն» զրուցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Մարկոսյանի հետ: Վերջինս պնդել է, որ արտագաղթի մեծացում չկա, հակառակը 2011թ.-ից […]

Կառավարության զեկույցի տվյալները կեղծ են /տեսանյութ/

Արդյո՞ք տնտեսությունում վերացել են մենաշնորհները։ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում գործադիրը ներկայացրել է թվեր, որոնք հակասում են Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալներին։

«ՎԵՏՕ»-ն կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքական ուժերին մոբիլիզացվել օտարերկրյա գործակալական ցանցը մեր երկրից դուրս մղելու պայքարի շուրջ

Ինչո՞ւ է արգելվում Սորոսի գրասենյակի դիմաց խաղաղ ակցիա իրականացնել Այսօր՝ հունիսի 3-ին, կայացավ «ՎԵՏՕ» քաղաքական շարժման հերթական ակցիան Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստանի գրասենյակի դիմաց: Հերթական անգամ ոստիկանական մեծաթիվ ուժեր փակել էին դեպի Սորոսի գրասենյակ տանող մուտքը: Հունիսի 3-ին կայացած ակցիայից հետո փաստում ենք.  1.Հայաստանում Սորոսի գրասենյակն ունի շատ ավելի լուրջ նշանակություն, քան պետական բազմաթիվ կառույցներ՝ […]

Պաշտոնական Ստեփանակերտից ահազանգում են

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշել է՝ հունիսի 1-ին Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը, որի արդյունքում Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող է սպանվել։  «Այդ կանխամտածված սպանությանը նախորդել է արցախյան կողմի հասցեին մտացածին մեղադրանքներով ապատեղեկատվական արշավը, թե իբր Արցախի կողմից ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոծության արդյունքում ադրբեջանցի զինծառայող է զոհվել։ Այդ կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի