23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արտագաղթը սպառնում է ազգային անվտանգությանը

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն հունվարի 1-ի դրությամբ գյուղական համայնքներում մշտական բնակիչների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11600-ով: Գյուղական համայնքներից ներքին միգրացիայի պատճառների և խնդրի լուծման տարբերակների մասին «Փաստինֆոն» զրուցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Մարկոսյանի հետ:

Վերջինս պնդել է, որ արտագաղթի մեծացում չկա, հակառակը 2011թ.-ից ի վեր այս տարի առաջին անգամ հայկական փաստաթղթերով ելումուտի դրական դինամիկա է գրանցվել: Այսինքն հայկական անձնագրով Հայաստան եկածները գերազանցում են հանրապետությունը լքածներին: Ինչը փորձագետի դիտարկմամբ ներգաղթի նախերգանք է:
Որո՞նք են մարզերում ներքին միգրացիայի հիմնական պատճառները:

Անկախությունից հետո մեծ անջրպետ է առաջացել Երևանի և մարզերի՝ մասնավորապես գյուղական բնակավայրերի միջև, որտեղ ժողովրդակգրության առումով բավականին վատ ցուցանիշներ ունենք: Մինչև 2012 թ.-ը գյուղական բնակավայրերում ծնելիության գումարային գործակիցն ավելի շատ է եղել: Գյուղերում ավելի շատ երեխաներ են ծնվել, քան քաղաքում: Հիմա հակառակն է, որի պատճառը նախորդ 27 տարիների ընթացքում մարզերն անուշադրության մատնելն է: Կապիտալ ներդրումների, ծրագրերի առումով գյուղական բնակավայրերն անտերության են մատնված եղել,ինչի դառը պտուղներն էլ այսօր քաղում ենք: Ներքին միգրացիա է տեղի ունեցել և մարդիկ տեղաշարժվել են դեպի մայրաքաղաք, որովհետև գյուղում ներդրումներ չեն կատարվել, պետական մակարդակով ուշադրություն չի դարձվել: Ներկայումս իրավիճակն անհրաժեշտ է շտկել, հակառակ դեպքում գյուղական բնակավայրերում ծնելիության հետագա անկումը և արտագաղթը կարող են սպառնալ ազգային անվտանգությանը:
Չպետք է մոռանանք՝ չավարտված պատերազմ ունենք և սահմանամերձ բնակավայրերն էլ հանդիսանում են որպես պաշտպանական երկրորդ գիծ: Սակայն ստրատեգիական նշանակության մարզերի գյուղական բնակավայրերն այսօր դատարկ են:

Խնդիրը լուծելու ի՞նչ եղանակներ եք տեսնում:

Գյուղական բնակավայրերի երիտասարդների աջակցության ծրագրի քննարկումներն են ընթանում: Փորձում ենք մշակել այնպիսի ծրագիր, որ գյուղում ապրող երիտասարդի երեխա ունենալու պարագայում հոգսը թեթև լինի: Լինի դա բնակարանային ապահովության տեսանկյունից, թե եկամտաստեղծ: Դժվար է գտնել այդ լուծումները, բայց մեր երիտասարդին հնարավորություն պետք է ընձեռենք գյուղում մնալու, աշխատելու և այն զարգացնելու:

Հիպոտեկային վարկավորման միջոցո՞վ եք պատրաստվում գյուղում բնակվող երիտասարդներին ապահովել բնակարանով:

Խնդիրն այն է, որ գյուղական բնակավայրերում մարդիկ գրանցված աշխատող չեն և դա խոչընդոտում է, որ վերջիններս օգտվեն հիպոտեկային վարկավորումից: Օրինակ գյուղում մարդը զբաղվում է անասնապահությամբ, հնարավոր է, որ եկամուտ ունենա, բայց դա պետք է ինչ-որ կերպ երևա: Այսինքն եթե չունես փաստաթղթավորված հիմնավորված եկամուտ, բնականաբար բանկը դժվարությամբ կտա: Մեխանիզմներ պետք է մշակվեն, որ մարդը կարողանա ցույց տալ իր եկամուտը: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այդ հարցերը կլուծվեն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ