21 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Ժամկետային զինծառայող է զոհվել

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում […]

Բացվել է Սերժ Սարգսյանի գրասենյակի Ֆեյսբուքյան պաշտոնական էջը

Այսօրվանից բացվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի Ֆեյսբուքյան պաշտոնական էջը։  Էջում նշված է, որ այն ստեղծվել է նախագահ Սերժ Սարգսյանի անցած ուղին, Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության,  անվտանգության ապահովման, ինչպես նաև բանակաշինության ու պետության կայացման գործում նրա ունեցած անուրանալի ավանդը ներկայացնելու, ՀՀ 3-րդ նախագահի ընթացիկ գործունեության, Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևորագույն հարցերի շուրջ […]

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար առաջնահերթություն է. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար առաջնահերթություն է, հայտնում է РИА Новости-ն: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը առաջնային է Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար: Սա այն պատմությունն է, որում Ռուսաստանը խաղում է կարգավորման խթանողի դերը և, կարծում եմ, առավելագույն արդյունավետությամբ է դա անում: Ինչ-որ բան ստացվում […]

Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում` Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 2-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-5-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի հունիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ. […]

Ալեն Սիմոնյանի հեղինակած խաղամոլության մասին նախագծով անձնական շահ է լուծվում. «Գուդվին-Բեթ»-ը դիմել է Նիկոլ Փաշինյանին /տեսանյութ/

«Այս նախագծով խաղամոլության դեմ հարց չի լուծվում: Խաղային շրջանառության առյուծի բաժինը մնում է տեղում՝ օն լայն ինտերնետ տիրութում: Նախագծով անձնական շահ է լուծվում եւ չի լուծվում խաղամոլության խնդիրը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Գուդվին-Բեթ» ընկերության տնօրեն Սարգիս Միքայելյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած եւ ԱԺ օրակարգ մտած «Վիճակախաղերի մասին օրենքում» փոփոխություններին: Ընկերությունը կոչ […]

Քանի դեռ վարչապետը տվյալ անձի հետ շահագրգռություն չունի գործին ընթացք չեն տալիս: Ոչինչ չի փոխվել. փաստաբան /տեսանյութ/

«Որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել իրավական համակարգում: Եթե ամիսներ առաջ կար որոշակի փոփոխություն, հիմա որեւէ փոփոխություն չկա»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Հակոբ Ճարոյանը: Վերջինս հաղորդում  տվեց դատախազի կառաշք վերցնելու մասին, նշելով, որ եւ նախորդ իշխանության օրոք, եւ այսօր հաղորդումներ է տվել, որոնց դատախազությունը նույն պատասխանն է տալիս՝ նույն տեղապտույտն առաջացնելով: «Քանի դեռ վարչապետը տվյալ անձի […]

Ձերբակալվել են կաշառքի գործով

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռք բերված հիմնավոր տեղեկությունների հիման ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ի հայտ եկել Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ապօրինի շինարարությունը չարձանագրելու դիմաց կաշառք վերցնելու և դրան օժանդակելու վերաբերյալ: Այդ առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի […]

Նարինե Թուխիկյանը վայր է դնում ԱԺ մանդատը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը, որը հայտնի է Թուխիկյան ազգանունով, հայտարարել է ԱԺ մանդատից հրաժավելու մասին: Այդ մասին դիմումը նա ներկայացրել է ԱԺ նախագահությանը: Այսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ եթե մեկշաբաթյա ժամկետում տիկին Խաչատուրյանը չվերցրեց դիմումը, ապա դա նշանակում է, որ պատգամավորը վայր է դնում մանդատը: Ըստ որոշ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի