22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար առաջնահերթություն է. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար առաջնահերթություն է, հայտնում է РИА Новости-ն:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը առաջնային է Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար: Սա այն պատմությունն է, որում Ռուսաստանը խաղում է կարգավորման խթանողի դերը և, կարծում եմ, առավելագույն արդյունավետությամբ է դա անում: Ինչ-որ բան ստացվում է, ինչ-որ բան չի ստացվում: Ամեն դեպքում, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնային թեմաներից մեկն է », – ասել է Զախարովան՝ ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Մոսկվան, իհարկե, հասկանում է, որ «կարգավորման մեջ առաջնային դերակատարում պետք է ունենան երկու պետությունները՝ Հայաստանն ու Ադրբեջանը»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ