21 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Հայաստանում խորացող սահմանադրական ճգնաժամի համար ողջ պատասխանատվությունը կրում է իշխող քաղաքական մեծամասնությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը. ՀՀԿ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված է.Վահե Գրիգորյանը, Ազգային ժողովի կողմից ընտրվելով ՍԴ դատավոր, Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն 2019թ հունիսի 20-ին տվեց երդում, որի ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիաժզորությունները: Արձանագրելով, որ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանի նախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական […]

«Վահե Գրիգորյանի՝ իրեն ՍԴ նախագահ հռչակելու հայտարարությունը հանցակազմ է պարունակում». Արփինե Հովհաննիսյան

«Իրավական տեսանկյունից սա Սահմանադրության այլասերված մեկնաբանությունն է։ Չկա այդպիսի ճշմարտություն ու սա վկայում է երկրում իրավական աբսուրդի ժանրի ծաղկման մասին։ Եթե անգամ այդ մարդու ասածի մեջ լիներ 0,5 տոկոս ճշմարտություն, ապա ինքը չէ, որ պետք է երդման ժամանակ մեկնաբաներ միանձնյա ու ինքնահռչակեր ինքն իրեն։ Հանցակազմերի առկայության մասին էլ չեմ խոսում»։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց […]

Վճռական հարված կստանան այն ուժերն, ովքեր խաղաղության մեր մղումը կփորձեն մեկնաբանել որպես թուլություն. Նիկոլ Փաշինյան

Մենք կողմնակից ենք մեր տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն հաստատելու գործին, Ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բայց, եթե կլինեն ուժեր, որ մեր այս մղումը կփորձեն մեկնաբանել որպես թուլության դրսևորում, ահա այդ բոլոր ուժերը կստանան մեր հավաքական կամքի, մեր հավաքական ուժի վճռական հարվածը, վճռական հակահարվածը: Եվ այդ հակահարվածը կհեղինակեն նաև […]

Վահե Գրիգորյանը կարող է հայտնվել քրեական տիրույթում. Դավիթ Հարությունյան

Վահե Գրիգորյանը անհեթեթ միտք է ասել, և եթե այդ ուղղությամբ քայլեր անի՝ կհայտնվի քրեական տիրույթում։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նորընտիր անդամ Վահե Գրիգորյանի` ԱԺ–ում արված սկանդալային հայտարարությանը։ Ըստ Հարությունյանի՝ Վահե Գրիգորյանի հայտարարությունը չի բխում ՀՀ սահմանադրությունից։ «Փորձել արհեստական տարանջատում մտցնել Սահմանադրական դատարանի անդամի և Սահմանադրական դատարանի […]

Լոռու մարզում արտակարգ իրավիճակ է: Գյուղացիները փակել են ճանապարհը

Հունիսի 21-ին Լոռու մարզում արտակարգ իրավիճակ է ստեղծվել. ժամը 05։00-ից Շնող և Թեղուտ համայնքների բնակիչները փակել են դեպի Թեղուտ գյուղ և «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը, փոխանցում է Shamshyan.com-ը: Բնակիչները պահանջում են, որպեսզի «Թեղուտ» ՓԲԸ-ն կատարի իր խոստումը՝ այն է առաջնահերթության կարգով ընկերությունում աշխատողների ընդունի համայնքի բնակիչներից։ Նրանք նաև պահանջում են, որպեսզի ընկերության ղեկավարությունից որևէ մեկը հանդիպի […]

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ  Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահությանը՝ ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունները […]

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, նշելով, որ քննարկել են վերջին իրադարձություններն ու ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական հարցերը։ Ըստ հայտարարության, ԱԳՆ ղեկավարները ներկայացրել են իրենց դիրքորոշումները և հումանիտար քայլերի իրականացման ու անվտանգության ապահովման ուղղությամբ իրենց ակնկալիքները։ «Ցավով արձանագրելով վերջին կորուստները՝ համանախագահները կոչ են արել […]

Ազգային ժողովն ընդունեց 2018 թ. պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը

Հունիսի 20-ին Ազգային ժողովն ընդունեց  2018 թ. պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը: Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել է 94 պատգամավոր, դեմ` 17: Նշենք, որ անցյալ տարի բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 365 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1 տրիլիոն 527 մլրդ դրամ: Միեւնույն ժամանակ եկամուտների ցուցանիշը կատարվել է 98.3 տոկոսով, իսկ ծախսերը՝ 95 տոկոսով:  

Այս պայմաններում ո՞վ կցանկանա լինել դատավոր, ինքներդ ձեզ հարց տվեք, ինքներդ այս պայմաններում կուզե՞ք լինել դատավոր. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով Կառավարության որդեգրած բարեփոխումներին և դրանց վերաբերյալ հնչող քննադատություններին, թե դրանք անհրաժեշտ արագությամբ չեն իրականացնում, նկատեց՝ մեկ տպավորություն ունի 1990-ականներից, որի քաղաքական կյանքը, որպես լրագրող, շատ ակտիվ լուսաբանել է։ Այդ ամենից  Փաշինյանի տպավորությունն ու կարծիքն այն է, որ արագ բարեփոխումներ, նշանակում է՝ ձախողված բարեփոխումներ։ «90-ականներին իմ աչքի առաջ է եղել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի