22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վահե Գրիգորյանը կարող է հայտնվել քրեական տիրույթում. Դավիթ Հարությունյան

Վահե Գրիգորյանը անհեթեթ միտք է ասել, և եթե այդ ուղղությամբ քայլեր անի՝ կհայտնվի քրեական տիրույթում։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նորընտիր անդամ Վահե Գրիգորյանի` ԱԺ–ում արված սկանդալային հայտարարությանը։

Ըստ Հարությունյանի՝ Վահե Գրիգորյանի հայտարարությունը չի բխում ՀՀ սահմանադրությունից։

«Փորձել արհեստական տարանջատում մտցնել Սահմանադրական դատարանի անդամի և Սահմանադրական դատարանի դատավորի միջև, այնքան արհեստական է, որ հասնում է անհեթեթության։ Սահմանադրության անցումային դրույթները, որոնք շատ կարևոր են, պարունակում է հստակ դրույթ. ՍԴ նախագահի մասով հստակ նշված է, որ մինչև Սահմանադրության 7–րդ գլխի ուժի մեջ մտնելը՝  2018թ. ապրիլի 9–ը նշանակված Սահմանադրական դատարանի  նախագահը, շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը։ Հայերենին տիրապետող ցանկացած անձի առաջարկում եմ բացել Սահմանադրության 213–րդ հոդվածը, ընթերցել  թեկուզ 10 անգամ և փորձել գտնել որևէ դրույթ, որտեղ գրված է, որ նա չպետք է շարունակի, որ նա այլևս դատարանի նախագահ չէ»,–հայտարարեց Հարությունյանը՝ ընդգծելով, որ Հրայր Թովմասյանը պետք է շարունակի կատարել Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները։

Արդարադատության նախկին նախարարը նկատել է, որ, ցավոք, հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ստիպված են իրավական առումով փորձել հիմնավորել, թե ինչու է Վահե Գրիգորյանի արտահայտած միտքը սխալ.

«Ընդամենը պետք է բացել Սահմանադրության 213–րդ հոդվածը և կարդալ, վստահեցնում եմ, որ ցանկացած կիրթ, գրագետ մարդու համար բավարար է մեկ անգամ կարդալ այդ դրույթը՝ հասկանալու համար ԱԺ–ում հնչած հայտարարության  մերկապարանոց լինելը»,–ասել է նա։

 Ըստ Դավիթ Հարությունյանի՝ Վահե Գրիգորյանի հայտարարությունն ընդամենը  քաղաքական նպատակահարմարությունից ելնելով փորձ է խեղաթյուրել Սահմանադրության իմաստը և դրանից եզրակացություններ անել։

Հարցին, եթե ի վերջո Վահո Գրիգորյանին հաջողվի նման եղանակով զբաղեցնել ՍԴ նախագահի աթոռը, ինչպես այդ փաստը կընկալվի միջազգային հարթությունում։

«Այս պահին, բացի  քաղաքական չեզոքությունը խախտելուց, Վահե Գրիգորյանն ընդմանեը մի անհեթեթ միտք է ասել, և եթե այդ ուղղությամբ քայլեր անի՝ արդեն կհայտնվի քրեական տիրույթում»,–ասել է նա՝ նկատելով, որ ՍԴ անդամը պետք է զերծ մնար քաղաքական գնահատականներ հնչեցնելուց։

 Վահե Գրիգորյանը հունիսի 20–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորը այս օրերին բացակայում է, ստանձնելու է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը։  

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ