22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Օդերեւութաբանները զգուշացնում են

Հայաստանի շրջանների մեծ մասում հունիսի 28-ին սպասվում է անձրեւ, տեղ-տեղ հորդառատ բնույթի եւ ապմրոպ՝ ուղեկցվող 20-25 մ/վ արագությամբ հարավարեւմտյան քամով: Տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ: Օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը կշարունակվի: «Հայպետհիդրոմետից» հայտնեցին, որ Երեւանում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ՝ ուղեկցվող 15-20 մ/վ արագությամբ հարավարեւմտյան քամով:  

15 ամսում ոչինչ արված չէ. Հրանտ Բագրատյան

Բարեփոխումների բացակայությունը գործող կառավարության գործունեության բնորոշ գծերից է։ Դա փոխհատուցվում է վիճակագրական թվերը սուտի ոլորտների (վիճակախաղ և այլն) հաշվին ուռճացնելով։ Մեզ պետք է շուրջ 100 կառուցվածքային և ինստիտուցիոնալ ռեֆորմ և 300-350 մակրոտնտեսական ստարտափ։ 15 ամսում ոչինչ արված չէ։ Ստորև ներկայացնում եմ ևս մի քանի ստարտափ։ Վերականգնել օդային ոլորտում օդանավակայանի, ավիափոխադրողի և ավիավառելիքի (նավթի) մատակարարումների պարտադիր […]

Դուշանբեն պետք է դառնա նաև Դուշանբե պլյուս: Իրադրությունը ցույց տվեց, որ մենք կարող ենք սխալ ուղղությամբ գնալ. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում քննարկել են հարցերի բավականին լայն շրջանակ, այսօր ԱԳՆ-ում լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Արձագանքելով Մամեդյարովի՝ թուրքական գործակալությանը տված հարցազրույցին, Մնացականյանը նշեց, որ նա հարցազրույցում անդրադառնում է որոշ հարցերի, որոնք վերաբերում էին Վաշինգտոնում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը։ «Ես իմ կողմից կասեմ, որ մենք քննարկել ենք […]

Վեթինգի մասին նախագիծ չկա. Արդարադատության նախարար

Արդարադատության նախարարությունը նոր է սկսում վեթինգի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումների ու դրանից բխող օրենսդրական փոփոխություններ մշակումը, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նրա խոսքով, վեթինգի մասին հայեցակարգային որևէ փաստաթուղթ ո՛չ նախարարությունում, ո՛չ Ազգային ժողովում այս պահին չկա։ Այս պահին միայն կա դատավորների համար կարգապահական վարույթ հարուցելու նոր հիմքեր սահմանելու մտադրություն […]

«Ասել ա, որ վարչապետի հրամանով եմ ձեզ ծեծում». եղվարդցիները կառավարության մոտ են գիշերել /տեսանյութ/

Կառավարության շենքի առաջ բողոքում են Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի 11 շենքի (հանրակացարան) բնակիչները, նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում: Շուրջ 30 սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամներ, ազատամարտիկներ ունեցող շենքում, ըստ բնակիչների՝ 15 տարի անց հայտնվել է սեփականատերը, և, ինչպես պնդում են բողոքող բնակիչները, ոստիկանների օգնությամբ իրենց բռնի ուժով դուրս են հանել շենքից:  «Ինչո՞ւ պիտի […]

Հարձակողական նոր զինատեսակներ, նոր սերնդի զինամթերք ձեռք կբերվի

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ինչպես հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Армия 2019-ի շրջանակներում կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ»:

Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը սահմանել 68 հազար դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազադատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի չափը սահմանել 55 հազար դրամի փոխարեն 63 հազար, այնինչ, կառավարությունն առաջարկում է, որ այն սահմանվի 68 հազար […]

Արցախի բանակի երեք լեգենդար գեներալները այլևս բանակում չեն և դրա պատասխանատուն Փաշինյանն է. Շարմազանով

«Փաշինյանի ապաշնորհ քայլերի արդյունքում ոչ միայն թուլացել են հայկական կողմի դիրքերը բանակցություններում, ոչ միայն լիֆտի ընկերների պայմանավորվածությունը ի վնաս մեզ է աշխատում, այլ նաև ակնհայտորեն թուլանում է մեր անվտանգության համակարգը»,-Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով արցախյան գործընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած քայլերին, ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Վերջինիս որակմամբ` հենց Նիկոլ Փաշինյանի խեղկատակության արդյունքում […]

ՀՀԿ ԳՄ հայտարարությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի երեկ հրապարակված որոշման կապակցությամբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի երեկ հրապարակված որոշման կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է. • Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն ոտնահարել է մրցակցային դատավարության սկզբունքը և կայացրել է բացառապես քաղաքական որոշում: • Նշված գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ։ • Ռոբերտ Քոչարյանի` թվով երրորդ կալանավորումը շարունակվող […]

Զինծառայող Հայկ Ալավերդյանին ինքասպանության են հասցրել

2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Նշենք՝ ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի