04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Վեթինգի մասին նախագիծ չկա. Արդարադատության նախարար

Արդարադատության նախարարությունը նոր է սկսում վեթինգի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումների ու դրանից բխող օրենսդրական փոփոխություններ մշակումը, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նրա խոսքով, վեթինգի մասին հայեցակարգային որևէ փաստաթուղթ ո՛չ նախարարությունում, ո՛չ Ազգային ժողովում այս պահին չկա։
Այս պահին միայն կա դատավորների համար կարգապահական վարույթ հարուցելու նոր հիմքեր սահմանելու մտադրություն և դրանով պետք է զբաղվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Այդ հարցը հետո, ըստ նախարարի, պետք է քննարկվի Բարձրագույն դատական խորհրդում։

Լրագրողների հարցին՝ ի վերջո լինելո՞ւ է վեթինգի մասին առանձին օրենքի նախագիծ, նախարարը դրական պատասխան տվեց։

Պաշտոնյան դժվարացավ նշել՝ մասնավորապես ի՞նչ նախագիծ է լինելու, քանի որ հիմա փաստատթղթի մշակման փուլն է, սպասվում են նաև քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ։

Բադասյանն ասաց՝ որպես ժառանգություն նախորդ նախարարից, ինքը ստացել է շատ խնդիրներ ու չլուծված հարցեր, մասնավորապես, առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը, որը ստամբուլյան արձանագրությունների պահանջն է։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ