22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Քոչարյանի գործով դատախազը պարգեւատրվեց

Այսօր՝ հուլիսի 1-ին, Հայաստանում նշվում է դատախազության կազմավորման 101-րդ ամյակը: Տեղի ունեցած միջոցառման ընթացքում դատախազության աշխատակիցներին պարգևատրեցին ՀՀ վարչապետը, ԱԱԾ տնօրենը, Ոստիկանապետը, ՀՔԾ պետ և այլ պաշտոնյաներ: Պարգևատրվող դատախազների թվում էր նաև Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող  դատախազ Կարեն Բիշարյանը:  

ՀՀ դատախազությունն իսկապես նոր Հայաստանի դատախազությունն է. Փաշինյանը «շոյեց» գլխավոր դատախազին

Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ դատախազությունը հստակ ի ցույց դրեց, որ ՀՀ դատախազությունն իսկապես նոր Հայաստանի դատախազությունն է, և պատրաստ է իրականացնել այն առաքելություն, այն գործառույթը, որ ՀՀ  իշխանության բարձրագույն կրողը՝ ՀՀ ժողովուդրը, դնում է նրա առաջ: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր դատախազությունը տոնում է կազմավորման 101-րդ ամյակը: Փաշինյանը […]

19-ամյա զինվորն արձակուրդից հետո հրաժարվում է վերադառնալ զորամաս

Հունիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Աջափնյակ վարչական շրջանից զինվորական ծառայության մեկնած 19-ամյա Նարեկ Ս.-ն զորամասից օրինական արձակուրդ է ստացել և եկել տուն: Այսօր լրացել է նրա արձակուրդի ժամկետը և նա պետք է վերադառնար զորամաս: Սակայն նա հրաժարվել է զորամաս վերադառնալ՝ ծնողներին հայտնելով, որ եթե գնա զորամաս, ապա իր կյանքին […]

Խոշոր ավտովթար ԱՄՆ դեսպանատան մոտ. կան արգելափակված քաղաքացիներ

Հուլիսի 1-ին, ժամը 00:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes W124» (վարորդ՝ Ա.Ի., ծնված 1981 թ.), «Opel Astra […]

Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ծննդյան տարեդարձի առիթով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Բակո Սահակյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛ Սերժ Ազատի, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ Ձեր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ: Դուք մեծ ավանդ ունեք Արցախյան ազգային-ազատագրական […]

ԱԻՆ-ը զգուշացնում է

Հարգելի քաղաքացինե՛ր, Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է զերծ մնալ հրդեհային անվտանգության կանոնների խախտումներից: Տեղեկացնում ենք, որ նախարարությունը հետևողականորեն հետաքննելու է հրդեհների առաջացման պատճառները և հայտնաբերված օրինախախտումների դեպքում՝ կիրառվելու են օրենքով նախատեսված պատժամիջոցներ: Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ադրբեջանը չի հրաժարվել քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու սպառնալիքներից․ ԼՂ ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը մեկնաբանել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանի նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա արգելափակել Ադրբեջանին որոշակի զինատեսակների վաճառքը։ Մեկնաբանությունում նշվում է․ «Ողջունում ենք ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի` «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությունը, որը հնարավորություն կտա արգելափակել Ադրբեջանին այնպիսի զենքերի վաճառքը, որոնք բարձրացնում են վերջինիս կողմից քաղաքացիական ինքնաթիռներ […]

«Արագ վերադարձրեք ամբողջ գործընթացը մեր թողած շահեկան դիրքերին». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է. Մենք չենք հավատում, որ հնարավոր է մեկ ձեռքով բանակցել, իսկ մյուսով՝ կրակել: Շատ ճիշտ դիրոքորոշում է: Լիովին համաձայն եմ: Հիմա հարցս: Արժե՞ր արդյոք մեկ տարուց ավել դեգերել բանակցային գործընթացի ջունգլիներում, հեծանիվներ հորինել, խճճվել ու փակուղի մտնել, որ հետո բառացի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի