07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

«Արագ վերադարձրեք ամբողջ գործընթացը մեր թողած շահեկան դիրքերին». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է. Մենք չենք հավատում, որ հնարավոր է մեկ ձեռքով բանակցել, իսկ մյուսով՝ կրակել: Շատ ճիշտ դիրոքորոշում է: Լիովին համաձայն եմ:

Հիմա հարցս: Արժե՞ր արդյոք մեկ տարուց ավել դեգերել բանակցային գործընթացի ջունգլիներում, հեծանիվներ հորինել, խճճվել ու փակուղի մտնել, որ հետո բառացի կրկնել այն դիրքորոշումը, որը նախագահ Սերժ Սարգսյանը ձևակերպել էր դեռևս 2017 թվականի հոկտեմբերի 24-ին:

Ինքնահավան պարծենկոտությունը Արցախյան բանակցությունների հաջող ընթացքի համար ամենազորեղ զենքը չէ: Քանի որ Նիկոլ Փաշինյանի ասած բանակցությունների սեփական կետը այդպես էլ ոչ մի լավ բանի չբերեց, արագ վերադարձրեք ամբողջ գործընթացը մեր թողած շահեկան դիրքերին:

Եթե դեռ կարող եք»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ