23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ասել ա, որ վարչապետի հրամանով եմ ձեզ ծեծում». եղվարդցիները կառավարության մոտ են գիշերել /տեսանյութ/

Կառավարության շենքի առաջ բողոքում են Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի 11 շենքի (հանրակացարան) բնակիչները, նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում:

Շուրջ 30 սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամներ, ազատամարտիկներ ունեցող շենքում, ըստ բնակիչների՝ 15 տարի անց հայտնվել է սեփականատերը, և, ինչպես պնդում են բողոքող բնակիչները, ոստիկանների օգնությամբ իրենց բռնի ուժով դուրս են հանել շենքից: 

«Ինչո՞ւ պիտի ամբողջ շենքերը վերցնի եղվարդցի Գուրգեն Զաքարյանը. Օրենքը ըտենց է՞»,- ասում են նրանք:

«Ոստիկանները քաշելով դուրս էին հանում մեզ, ծեծում էին ժողովրդին, ջարդել էին տան դռները»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց դեպքին ականատես անչափահաս երեխան:

Եղվարդցիները նշեցին, որ ոստիկանները պնդել են, թե վարչապետի հրամանով են գործում. «Ասել ա, որ վարչապետի հրամանով եմ ձեզ ծեծում»:

Մեզ հետ զրույցում բնակիչներից մեկն ասաց, որ երկրորդ գիշերն են անցկացնում Կառավարության շենքի մոտ, մեր հարցին, թե ո՞վ է արձագանքել իրենց պահանջին, նրանք ասացին, որ տեղակալները միայն, որոնք առաջարկել են մեկ ամսվա վարձավճար տալ, որից հետո ազատել շենքը. «Վարչապետի օգնականը մեզ ասաց, արեք վարձ տամ՝ գնացեք, ապրեք: Դրանից հետո ասաց՝ դուք բոլորդ էլ աշխատում եք, գնացեք աշխատեք: Ես 55 հազար փող եմ ստանում, 50 հազար նպաստ, դրանով էս 5 երեխային ո՞նց պահեմ»:

Էգուց Փաշինյանը հրաման չի տալո՞ւ՝ գնացեք զինվորներին հավաքեք. Ես որտեղի՞ց իրենց զինվոր տամ… Եթե չի ուզում մեզ հետ հանդիպի, թող ավտոբուս տրամադրի, մենք գնանք դեսպանատուն, Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվենք, Արցախ կլինի, ՌԴ կլինի, մենք համաձայն ենք…»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ