17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Հյուսիս-արևելյան և արևելյան ուղություններով թշնամին վերսկսել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը․ «Առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղություններով հակառակորդը վերսկսվել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ: Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու և վերջինիս պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում […]

Արցախի ռուսական համայնքը դիմում է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Արցախի ռուսական համայնքը դիմում է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով «անհապաղ կանգնեցնել սարսափելի պատերազմը, որն Արցախի դեմ սկսել է Ադրբեջանը»: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի, Ես՝ Գալինա Սոմովաս՝ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) ռուսական համայնքի ղեկավար, դիմում եմ Ձեզ ինչպես իմ անունից, այնպես էլ շատ հայրենակիցներիս, որոնք այս հողում ապրելու խոր արմատներ […]

Եւս 45 հավերժի ճամփորդ։ Արցախի ՊՆ–ն հրապարակել է զոհերի անունները

ՊԲ-ն հրապարակե է Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անուններ: Գևորգյան Շալիկո Վոլոդյայի, ծնվ. 1995թ. Ազիզյան Արտաշես Եղիշի, ծնվ. 1980թ. Աբրոյան Արսեն Ռուբիկի, ծնվ. 2000թ. Այվազյան Ռաֆիկ Համլետի, ծնվ. 2001թ. Թորոսյան Արզուման Եգորի, ծնվ. 2001թ. Սոլկարյան Արսեն Արտակի, ծնվ. 2000թ. Կիրակոսյան Արայիկ Էդիկի, ծնվ. 1991թ. Բաբաջանյան Գևորգ Արտուրի, ծնվ. 1996թ. Գալստյան Մարտին Վազգենի, ծնվ. […]

Սոցցանցերում շարունակում են կիրառվել խաբեության տարբեր մեխանիզմներ՝ զինվորների անվան տակ գումար շորթելու համար

Սոցցանցերում շարունակում են կիրառվել խաբեության տարբեր մեխանիզմներ՝ գումար շորթելու համար։ Մասնավորապես՝ Telegram-ում, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմից հետո, ակտիվորեն կազմակերպվում են դրամահավաքներ։ Վերջերս հաճախ ենք նկատում տարբեր ֆոնդեր, որոնց կազմակերպիչները կոչ են անում զինվորներին կամ նրանց ընտանիքներին աջակցելու համար կատարել դրամական փոխանցումներ։ Նշենք, որ հիշյալ դրամահավաքին Ալբերտ Հովհաննիսյանի ընտանիքի անդամները որևէ մասնակցություն չունեն, […]

Արցախի ՊԲ–ն հրապարակել է զոհված 51 զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Բրսոյան Գագիկ Սեդրակի, ծնվ. 2002թ. Օվսեյան Ռաֆայել Արմանի, ծնվ. 2001թ. Գրիգորյան Հովհաննես Կարլենի, ծնվ. 1995թ. Պահեստազորային Հովսեփյան Կամո Շահենի, ծնվ. 1976թ. Կամավորական Պետրոսյան Հաբեթ Վրեժի, ծնվ. 1965թ. Կամավորական Բուդուրյան Վահագն Նահապետի, ծնվ. 1996թ. Կամավորական Սարգսյան Ալեքսանդր Համլետի, ծնվ. 1988թ. Կամավորական Մաթևոսյան Լեռնիկ Մարտիկի, ծնվ. 1967թ. Պողոսյան Սարգիս Գարեգինի, […]

Հայաստանն ու Արցախը վաղուց կողմ են արտահայտվել հրադադարի վերահսկման մեխանիզմների ներդրմանը. Մնացականյան

Հայաստանն ու Արցախը վաղուց կողմ են արտահայտվել հրադադարի վերահսկման մեխանիզմների ներդրմանը, ՌԴ ԱԳ նախարարի հետ փակ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանն է դրանից հրաժարվում: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հաստատեց, որ վերահսկման մեխանիզմների թեման կարևոր նշանակություն ունի: Ի պատասխան Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ալիևի՝ Թուրքիայի դերի մեծացման […]

Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը, հայտնում է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։ ՍԴ նախագահի ընտրության համար այսօր ինքնաառաջադրվել էր ՍԴ դատավոր Արման Դիլանյանը: Առաջադրվել էին նաև Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի թեկնածությունները, որոնք հանդես էին եկել ինքնաբացարկի հայտարարությամբ։ Սեպտեմբերի 25-ին անհրաժեշտ ձայների բացակայության պատճառով ՍԴ նախագահ չէր ընտրվել։ Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ […]

«Անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները. այս կոնֆլիկտը ռազմական լուծում չունի». Սերգեյ Կոպիրկին

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է ստեղծված իրավիճակի մասին, տվել է իր գնահատականները և շնորհակալություն հայտնել ՄԽ համանախագահներին, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Պուտինին՝ այն ջանքերի համար, որոնք ներդրվում են ԼՂ-ում կրակի դադարեցման ուղղությամբ։ Հարցին՝ տեսնում ենք, որ հրադադարի ռեժիմ չի հաստատվում, ի՞նչ քայլեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի