17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Ադրբեջանական ԱԹՍ-ը հարվածել է վարդենիսցի ընտանիքի մեքենային։ 14-ամյա Նարեկը ծանր վիճակում տեղափոխվել է Երեւան

Վարդենիս համայնքում բնակվող Արզոյանների ընտանիքն այսօր առավոտյան սովորականի պես գնում էր իրենց հողատարածքը մշակելու։ Ադրբեջանական ԱԹՍ հարվածել է մեքենային։ Ընտանիքի 14-ամյա որդին’ Նարեկը, բեկորային վնասվածքով, ծանր վիճակում տեղափոխվել է Երեւան, վերակենդանացման բաժանմունքում է։ Լուսանկարիչ` Կարապետ Սահակյան  

Եւս 23 զոհ։ ՊԲ-ն նոր անուններ է հրապարակել

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Կամավորական Շահինյան Տիգրան Կառլենի, ծնվ. 1968թ. Առաքելյան Սամվել Լևոնի, ծնվ. 2001թ. Տերոյան Պարգև Կարենի, ծնվ. 1998թ. Ադամյան Էմիլ Հակոբի, ծնվ. 2001թ. Սիմիկյան Արթուր Միքայելի, ծնվ. 2001թ. Թագվորյան Գրիգոր Վահեի, ծնվ. 1999թ. Եղշատյան Գևորգ Արթուրի, ծնվ. 2000թ. Պահեստազորային Շահբազյան Կամո Գևորգի, ծնվ. 1979թ. Ասատրյան Վահագն Ֆելիքսի, ծնվ. 1977թ. Ավետիսյան […]

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել Ղարաբաղում ռազմական գործողություններին գրոհայինների մասնակցությունից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնել է Կրեմլը: Նրանք կողմ են արտահայտվել Լեռնային Ղարաբաղի շուրջ քաղաքական գործընթացների ակտիվացմանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակումների հիման վրա: Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանից Ղարաբաղում ռազմական գործողություններին գրոհայինների մասնակցության կապակցությամբ:

Հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիսային-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք

Հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիսային-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք: Վերոնշվածն արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն    

Հրապարակվել է ՄԻԵԴ–ի անբեկանելի վճիռը` Ադրբեջանը պետք է պատժի մարդասպանին` Ռամիլ Սաֆարովին

Եվրոպական դատարանը հոկտեմբերի 12-ին, քննարկելով Մեծ Պալատի կողմից «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճռի վերանայման հնարավորությունը, բացառեց այն՝ կարևորելով վճռի դրույթների ուժի մեջ մտնելն ու դրանց կատարումը։ Դա նշանակում է, որ 2020 թվականի մայիսի 26-ին Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի դեմ կայացրած վճիռը ստացավ օրինական ուժ։ Այս մասին ֆեյսբուքյան հարթակում շտապել է տեղեկացնել Մարդու […]

ՀՀ ԱԳՆ–ն նախազգուշացնում է․ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ունենալու են անդառնալի ռազմաքաղաքական հետևանքներ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արդեն հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Վարդենիսի շրջանում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը մերկապարանոց ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան «պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին»։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՌԴ-ի, […]

Հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել ու վախեցնել. մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք. ՀՀ վարչապետ

Այս վճռական պահին մենք չենք ընկրկի, որովհետև սա մեր ժողովրդի համար ճակատագրական պատերազմ է, դիմելով հայ ժողովրդին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայ ժողովուրդն այս իրավիճակում մեկ անելիք ունի՝ համախմբել, կենտրոնացնել իր ողջ ներուժը, վճռական հարվածով կանգնեցնել հակառակորդին ու հասնել անշրջելի հաղթանակի՝ այն է՝ ԼՂ հարցի վերջնական լուծման, ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման», – ասաց […]

Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովրդին /Ուղիղ/

Ադրբեջանը վարում էր մի քաղաքականությւոն, ըստ որի` Ղարաբաղյան հարցը պետք է լուծվել այս ճանապարհով` տարածքներ պետք է հանձնվեր ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության համար։ Իր ուղերձում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը։ «Մեր կառավարությունը, որը ստացել էր սա որպես ժառանգություն, հրաժարվեց հարցի այդ տեսակ լուծումից, քանի որ դա անընդունելի է։ Առանց Արցախի կարգավիճակի հարցի […]

«Իհարկե, որոշ տեղերում ադրբեջանական ուժերն առաջ են եկել, բայց այդ հատվածը ռազմական գիտության տեսանկյունից ծիծաղելի փոքր է». Արծրուն Հովհաննիսյան

«Իսկանդերը» դա ինչ-որ աբսոլյուտ զենք չի, այն հրթիռ է հրթիռների նման: «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ արձագանքելով այն պահանջներին, թե ինչու հայկական կողմը գործի չի դնում «Իսկանդերը»: «ՊԲ սպառազինության մեջ «Իսկանդերի» նման զենքեր կան, որոնք իրենց գործն անում են: Մարտագլխիկի առումով «Իսկանդերը» շատ նման է «Տոչկա-Ու»-ին, ուղղակի հեռահարությունը մեծ է, և թռիչքի […]

Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ. Արցախի նախագահ /տեսանյութ/

«Վերջերս եռակողմ ձևաչափով հանդիպում է տեղի ունեցել Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ, հայտարարություն է եղել գոնե հումանիտար հրադադարի հետ կապված, և հետագայում վերսկսել բանակցությունները, սակայն հակառակորդը, հակառակը՝ օգտվելով առիթից, այդ հայտարարության հաջորդ օրվանից սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ՝ համարյա ճակատի ամբողջ երկայնքով, հատկապես՝ հարավային ուղղությամբ»,- քիչ առաջ իր տեսաուղերձում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Հակառակորդին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի