17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Ստեփանակերտը հրթիռակոծվում է

Ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծում են Ստեփանակերտը, հայտնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն։  Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ թիրախակետում քաղաքացիական ենթակառուցվածքներն են։   Զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար, չկան։

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահության հարցն ակտիվ քննարկվում է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահության հարցն ակտիվ քննարկվում է, այսօր ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։  Բելառուսի նախագահի հետ հանդիպումից հետո նա նշել է, որ քննարկվել է ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովի օրակարգը, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Մոսկվայում։  Ըստ Զասի՝ քննարկվել է ՀԱՊԿ տարածաշրջանում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում, Ղրղզստանում և Բելառուսում։  «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ակտիվ քննարկում է […]

Արցախի ՊԲ–ն հրապարակել է նահատակված 49 զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Դադոյան Ալբերտ Հովհաննեսի, ծնվ. 2000թ. Ղազարյան Հարություն Արտաշեսի, ծնվ. 2002թ. Քաղաքացիական Գրիգորյան Էդուարդ Ալիկի, ծնվ. 1996թ. Նալբանդյան Արմեն Մխիթարի, ծնվ. 1990թ. Խաչատրյան Էրիկ Արթուրի, ծնվ. 2002թ. Հակոբյան Դավիթ Սամվելի, ծնվ. 2001թ. Ավագիմյան Արշակ Վազգենի, ծնվ. 1990թ. Սարգսյան Լևոն Գարեգինի, ծնվ. 1986թ. Ռուստամյան Սաշիկ Արմենի, ծնվ. 1994թ. Գրիգորյան Կամո […]

ՀՀ տարածքում թշնամու անօդաչու սարքի հարվածից 2 զինծառայող է զոհվել

Հոկտեմբերի 14-ին խախտելով հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարների կողմից համատեղ ընդունված համաձայնությունը՝ ադրբեջանական զինված ուժերը հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախային հարված են հասցրել ՀՀ տարածքում, Վարդենիսի տարածաշրջանի Շատվան համայնքին հարակից տարածքում մարտական հերթապահություն իրականացնող զինտեխնիկային: Իրականացված հարվածների հետևանքով զոհվել է երկու, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ […]

Արցախի Հանրապետության տարածքից ելքը սահմանափակվել է զորահավաքային զորակոչի ենթակա քաղաքացիների համար

Հարգելի ՛ հայրենակիցներ Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի դրույթները, հրամանագիր եմ ստորագրել, որով ԱՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է նշված տարածքից ԱՀ քաղաքացիների դուրս գալու հատուկ ռեժիմ: Տվյալ հրամանագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու, ուժերի և միջոցների […]

Թեժ մարտեր են ընթանում

Այս պահին թեժ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավարևելյան ուղղություններում, այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նշենք, որ առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղղություններով հակառակորդը վերսկսվել է հրետանային ակտիվ կրակը։ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերին նոր կորուստներ հասցնելու ուղղությամբ:

Շոկային տվյալներ։ Մեկ օրում 1371կորոնավիրուսի դեպք գրանցվել, 7 մահ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1371–ով և դարձել 59 995։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 11 519 մարդ, կատարվել է 336 111 թեստավորում, առողջացել են վարակվածներից 47 119–ը։ Գրանցվել է մահվան 1046 (+7) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է` 311։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի