17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

«Հանրապետականը վերահաստատում է, որ Արցախի հարցի որևէ այլ տարբերակ, քան փաթեթային լուծումը, մեզ համար ընդունելի չի եղել և չի կարող լինել». Էդուարդ Շարմազանով

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր տեսաուղերձով հայ հասարակությանը վերահաստատել է Արցախի հիմնախնդրի վերաբերյալ ՀՀԿ դիրքորոշումը: «Հարգելի հայրենակից Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ դիմում ենք ձեզ: Հանրապետական կուսակցության կարծիքն Արցախի հարցում հայտնի է, բազմիցս բարձրաձայնվել է և փոփոխության չի ենթարկվել: 1. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի […]

Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում

Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ծանր մարտեր են մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Պաշտպանության բանակն այդ հատվածում այսօր շատ ծանր մարտեր է մղում ադրբեջանական զինուժի դեմ»,- ասաց Պողոսյանը: Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ Արցախի հյուսիսային հատվածում հակառակորդը մեկ սանտիմետր առաջ չի կարողացել շարժվել, հակառակը՝ […]

Մեր դիմումի հասցեատերը կառավարությունն է և վարչապետը, և մենք այլ կողմերից պատասխաններ չենք էլ ակնկալում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը կառավարությունում արտախորհրդարանական ուժերի և վարչապետի հանդիպումից առաջ լրագրողներին ասաց, որ հրավերը կառավարության կողմից է եղել, իսկ հանդիպման օրակարգում Արցախի հարցն է և ռազմական գործողությունները: Հարցին՝ կուսակցությունների առաջարկը շատերը համարում են հակասահմանադրական, արդյոք վարչապետին դիմելուց առաջ ուսումնասիրե՞լ են՝ սահմանադրությանը հակասո՞ւմ է, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Հիմա ներքաղաքական խժդժությունների ժամանակը չէ: Մեղադրողները […]

Հոկտեմբերի 17-ին Մարտունիում հրթիռակոծության հետևանքով մեկ քաղաքացի է սպանվել. ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ճշտված տեղեկություններով` հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից Մարտունի քաղաքի հրթիռակոծության հետևանքով սպանվել է 65-ամյա Վլադիմիր Միրզոյանը։ ԱՀ ՄԻՊ-ից հայտնում են, որ 42-ամյա Գևորգ Վարդանյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 37 խաղաղ բնակիչ, մարմնական վնասվածքներ ստացել ընդհանուր առմամբ 116 մարդ։

Արցախի ՊԲ–ն հրապարակել է նահատակված 19 զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Աբրահամյան Թաթուլ Գագիկի, ծնվ. 2001թ. Բաբայան Ռաֆիկ Արմենի, ծնվ. 2001թ. Սարգսյան Մայիս Կոլյայի, ծնվ. 1991թ. Պահեստազորային Պողոսյան Արտեմ Հենրիկի, ծնվ. 1982թ. Պահեստազորային Հակոբյան Արեգ Աշոտի, ծնվ. 1977թ. Պահեստազորային Անտոնյան Արտյոմ Վլադիմիրի, ծնվ. 1978թ. Մելիքյան Նարեկ Սարգսի, ծնվ. 1995թ. Նազարյան Տիգրան Սամվելի, ծնվ. 2001թ. Մարուքյան Էդուարդ Գևորգի, ծնվ. 2001թ. […]

Հրադադարի ռեժիմի նկատմամբ վերահսկողական մեխանիզմ ձևավորելու ուղղությամբ ակտիվ աշխատում ենք ՌԴ ՊՆ մակարդակով․ Լավրով

«Մոսկվայի հանդիպումից հետո  հույսերը մեր չեն արդարացել»,- այս մասին քիչ առաջ Մոսկվայում  ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ բանակցությունների արդյունքներով տրվող մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք քննարկվել է հանդիպմանը Արցախյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Սերգեյ Լավրովն ասաց, որ տեղեկացրել է ԵԽ քարտուղարության իր գործընկերներին, թե ինչպես […]

Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու. ԻԻՀ ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իրանի տարածք արկեր ընկնելու միջադեպերին: «Իր քաղաքացիների անվտանգությունն Իրանի կարմիր գիծն է։ Զինված ուժերն անհրաժեշտ նախազգուշացումները տվել են, մյուս կողմի բացատրությունները լսել են։ Ասել ենք, որ Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու»,- ասել է Խաթիբզադեն։ Հայտնի է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի