16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք կանխվել են

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են օպերատիվ իրադրությունն իրենց օգտին փոխելու […]

Նախագահների հանդիպմանը հետեւեց Փաշինյանի շրջադարձային հայտարարությունը․ Հրապարակ

Վերջին երկու օրերին Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում փակ քննարկման ռեժիմով հանդիպել է խորհրդարանական եւ արտախորհրդարանական մի շարք ուժերի, կայացել է Անվտանգության խորհրդի նիստ: Ընդունել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին, իսկ երեկ արդեն հայտնի դարձավ, որ տեղի է ունեցել աննախադեպ, պատմական հանդիպում Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահների մասնակցությամբ: Այս հանդիպումները բավական են […]

Արցախի ՊՆ–ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 62 զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Պահեստազորային Ղուկասյան Դավիթ Երվանդի, ծնվ. 1980թ. Սարգսյան Արթուր Գագիկի, ծնվ. 2000թ. Աղաջանյան Ազիզ Սամվելի, ծնվ. 2001թ. Ահարոնյան Գերասիմ Վարդանի, ծնվ. 2001թ. Արևջանյան Սպարտակ Ռոբերտի, ծնվ. 1998թ. Երիցյան Սերգեյ Մանուկի, ծնվ. 2001թ. Թադևոսյան Հրաչ Անտոնի, ծնվ. 2001թ. Ավետիսյան Խաչատուր Վարդանի, ծնվ. 2001թ. Շիրինյան Արգիշտի Սուրենի, ծնվ. 2002թ. Գրիգորյան Արտակ […]

Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում ու բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում ու բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բոլոր այն հույսերն, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, պետք է համարենք ավարտված։ Ինչո՞ւ. մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք։ Ի՞նչ է նշանակում […]

Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հանդիպել են

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․ «Ի լրումն երեկ հրապարակված հաղորդագրության, տեղեկացնում եմ. Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի […]

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահներին՝ նրանց նախաձեռնությամբ․ Գրասենյակի ղեկավար

«Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Համաձայն օրաթերթի, այդ հանդիպմանը նախորդել է Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի, ապա՝ Սերժ Սարգսյանի հետ։ «Եղե՞լ է հանդիպում երկրորդ նախագագի հետ և եթե այո, […]

Զոհրաբ Մնացականյանն այսօր Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովին

Մոսկվայում նախատեսված է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը։ Նախարարի՝ Մոսկվա աշխատանքային այցի մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 21-ի գիշերվա ընթացքում:    

Կորոնավիրուսից 16-ամյա աղջիկ է մահացել

Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 20 մարդ է մահացել, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Համավարակի տարածման սկզբից ի վեր, նաև երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից:  «Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 73 (տղամարդ), 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 79 (կին), 62 (կին), 81 (կին), 67 (կին), 75 (կին), 77 (կին), […]

Քննարկվում է զոհված կամ վիրավորված անձանց վարկերի ներման հարցը։ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել /Ուղիղ/

Ազգային ժողովի  արտահերթ նիստում քննարկվում է Ռազմական դրության ժամանակ Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Նախագծի նպատակն է զրոյացնել պատերազմական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողի կամ նրա ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողի նկատմամբ ձևավորված վարկային պարտավորությունները, այդ թվում՝ նաև տոկոսները և տուգանքները: Այդ չափով պետությունը կնվազեցնի բանկերի հարկային պարտավորությունները

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի