16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան, հրթիռակոծվում են «Սմերչի» հրթիռներով

Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա. Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։ Նախնական տվյալներով` թշնամին […]

Թշնամին հրետակոծել է Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ թիրախավորել Մարտունին

ՊԲ ստորաբաժանումները շարունակում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը։ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին: Ներկայումս տեղային նշանակության […]

ՊԲ-ն հրապարակել է ևս 26 զոհի անուն

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները   Խալաթյան Գրիգոր Սևադայի, ծնվ. 2001թ. Մնացականյան Կարեն  Կարապետի, ծնվ. 2002թ.   Բաբայան Արմենակ Մնացականի, ծնվ. 2000թ. Մուրադյան Խաչիկ Մեսրոպի, ծնվ. 2001թ. Դանիելյան Դավիթ Հմայակի, ծնվ. 2000թ. Խեքոյան Ռաֆիկ Զալիկի, ծնվ. 2000թ. Կոստանդյան Վրեժ Արսենի, ծնվ. 2000թ. Ավետիսյան Սուրիկ Իշխանի, ծնվ. 2001թ. Զաքարյան Շոթա Ազիզի, ծնվ. 2001թ. Ասլամազյան […]

Մեզ համար ընդունելի է ռուս խաղաղապահների մուտքը ԼՂ հակամարտության գոտի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունելի է համարում խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, սակայն խաղաղապահների կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնում այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ, «Интерфакс»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեզ համար ընդունելի է խաղաղապահ ուժերի տեղակայումը: Ես կարող եմ ասել, որ խաղաղապահների կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնի […]

Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամով ազատ արձակվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը բավարարեց։ Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը կալանավորված էր սեպտեմբերի 25-ից։ Հիշեցնենք, որ Ծառուկյանի պաշտպանները կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել, ինչը դատարանը մերժել էր։ Գագիկ […]

Արցախի ՊԲ–ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 40 զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Վարդանյան Մկրտիչ Խաչատուրի, ծնվ. 1987թ. Բալասանյան Խաչատուր Սերգեյի, ծնվ. 1985թ. Գրիգորյան Վանիկ Առաքելի, ծնվ. 1984թ. Սահակյան Գառնիկ Ռոբերտի, ծնվ. 1985թ. Մարդանյան Հայկ Ռոմիկի, ծնվ. 1979թ. Բաբաջանյան Ալեքսեյ Ալեքսեյի, ծնվ. 1978թ. Գևորգյան Արթուր Ռուբիկի, ծնվ. 1980թ. Կիրակոսյան Արմեն Ասատուրի, ծնվ. 1984թ. Մելքոնյան Սերոբ Սամվելի, ծնվ. 1989թ. Շախմուրադյան Հակոբ Մանվելի, […]

Բաքուն պայմաններ կդնի Արցախում դիտորդներ տեղակայելու դեպքում․ Ալիև

Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չի մերժում դիտորդների և խաղաղապահների տեղակայումը Արցախում։ Միաժամանակ նա հայտարարել է, որ այդ դեպքում Բաքուն առաջ կքաշի իր պայմանները։ Նա նաև հայտարարել է, որ մերժում է Արցախում հանրաքվե անցկացնելու հնարավորությունը։

«Պետք է Վրաստանին հստակ բացատրենք, որ անհրաժեշտության դեպքում իր օդային տարածքով պետք է ուժեր և միջոցներ ուղարկվեն Հայաստան». Զատուլին

ՌԴ պետդումայի՝ ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցով  հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Լուրերի ազգային ծառայության» հետ զրույցում թվարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքի տարբերակները: Ինչպես նշում է «ՌԻԱ նովոստի»-ն, Զատուլինի խոսքով՝ հենց Ադրբեջանը և Թուրքիան են խաթարել խաղաղությունը տարածաշրջանում, որպեսզի հասնեն ռազմական ռևանշի, այդ պատճառով նրանց պետք է […]

Շոկային վիճակագրություն։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2306–ով

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2306–ով և դարձել 70836։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 19591 մարդ, կատարվել է 362293 թեստավորում (+5189), առողջացել են վարակվածներից 49787 (+568)։ Գրանցվել է մահվան 1131 (+10) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 327 (+6)։ Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի