17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Ռուսաստանն ավելի մեծ դեր ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղությունը վերականգնելու գործում. ՀՀ վարչապետ

Մենք մշտական կոնսուլտացիաների մեջ ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում, շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրուցյում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արդեն իսկ հստակ հայտարարություններ են եղել, որ որոշակի իրավիճակների զարգանալու դեպքում՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը կկատարեն իրենց անվտանգային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Բայց մեծ հաշվով կարծում եմ՝ Ռուսաստանն ավելի մեծ դեր ունի, ավելի […]

«Հասցեական անդրադառնալ այն կողմին, որը խուսափում է հրադադարի պահպանման ռեժիմից». ՊՆ կոչը՝ միջազգային հանրությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբին

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ ՀՀ ԶՈՒ և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները, հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական […]

Միջազգային հանրությունը պետք է տարբերակի՝ ովքեր են «յուղ լցնում կրակին» և ովքեր են որդեգրել կառուցողական մոտեցում. Հունաստանի ԱԳ նախարարը՝ պատերազմի մասին

Աթենքից հետևում ենք տարածաշրջանում զարգացումներին, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ճեպազրույցում ասաց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասը՝ ավելացնելով, որ ողջունում են զինադադարի հայտարարությունը: «Մեզ մտահոգում են դրա խախտումները: Հրադադարը պետք է հարգվի, տևական լուծումների կարելի է հասնել միայն դիվանագիտական միջոցերով՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալով», – ասաց Դենդիասը: Նրա խոսքով՝ կարևոր […]

Արցախի ՊԲ–ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 29 զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Վարդանյան Հովիկ Արմենի, ծնվ. 1996թ. Գրիգորյան Հակոբ Ալբերտի, ծնվ. 2000թ.   Ստեփանյան Մհեր Տելիկի, ծնվ. 1969թ. Հայրապետյան Վարդան Խաչիկի, ծնվ. 1987թ. Մարտիրոսյան Կարեն Ձոնիկի, ծնվ. 1997թ. Կարապետյան Գոռ Հայկազի, ծնվ. 1994թ. Գալստյան Արման Արմենի, ծնվ. 2000թ. Զաքարյան Տիգրան Վահանի, ծնվ. 1988թ. Աֆրիկյան Վահագն Վանիկի, ծնվ. 1984թ. Բալբաբյան Սերգեյ […]

Ռազմաճակատում զոհվել է նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի 26-ամյա որդին, իսկ Գասպարյանը ծանր վիրավոր է

Հրապարակ–ի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան հայ-ադրբեջանական ծանր մարտերի ընթացքում զոհվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի 26-ամյա որդին, իսկ Գասպարյանը ծանր վիրավորում է ստացել գլխի եւ մարմնի այլ հատվածներում: Նա գտնվում է հոսպիտալում, ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը կայքին փոխանցել է, որ արդեն ավարտվել է վիրահատությունը, այլ մանրամասների պատգամավորը չի տիրապետում։  

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1465 դեպք, 13 մահ

Հայաստանում հոկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 61 460 դեպք։ Մեկ օրում  դեպքերի թիվն ավելացել է 1465-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 47 541 (+422) մարդ, այս պահին բուժվում է 13 919-ը (+2400): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1370 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1056-ի (+10), իսկ այլ պատճառներով՝ 313 (+0): Մեկ օրում մահացել է 13 մարդ:

Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել

Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել՝ կրելով զգալի մեծ կորուստներ»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

«Կապիտան Արսեն Գաբրիելյանը շարքից հանել է թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը». Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտան Արսեն Գաբրիելյանը շարքից հանել է թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը»։      

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի