ԱԳ նախարարների հանդիպումը շատ չանցած ընդմիջվեց։ Սա նշանակում է, որ ամեն բան կարող է երկար ձգվել /տեսանյութ/
Մոսկվայում մեկնարկեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարարները հանդիպում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչով։ Հանդիպման օրակարգում ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վարչապետ Փաշինյանը զրուցակցին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների և այդ համատեքստում տեղի ունեցող զարգացումների մասին: Էմանուել Մակրոնը կարեւորել է հրադադարի հաստատումն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների անցկացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 8-ի կոչի շրջանակում։ […]
Ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող Դեն Բիլզերյանը թվիթերյան իր էջում աջակցությունն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարող հայ զինվորներին և նշել, որ ազգի հետ նրանց թիկունքին է: «Ոչնչացման վտանգի դեմ պայքարող հայ տղաներ, ուժեղ մնացե՛ք, ձեր ազգը ձեր թիկունքին է։ Ես եմ ձեր թիկունքին: Հպարտ եմ ձեզնով, տղերք, շարունակեք պայքարել»,- գրել է Բիլզերյանը։ Հիշեցնենք, Բիլզերյան եղբայրները […]
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրում է․ «Պատերազմն առաջնագծի բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում է: Ծանր մարտերում թշնամին մարտադաշտում կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում՝ պակասը փորձելով լրացնել հիմնականում արցախյան առաջին պատերազմի պարտված վետերաններով: Եթե նրա բանակում դեռևս սթափ մտածող զինվորական է մնացել, երևի հասկանում է, որ այդ ուժերի հետ կապված, մեծ հույսեր փայփայել պետք […]
Մոսկվայում կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: ՀՀ ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են:
Երեկ Ժնեւում անցկացված բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման շուրջ կշարունակվեն ուրբաթ օրը Մոսկվայում, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները: «Բանակցությունները կշարունակվեն այսօր Ադրբեջանի արտգործնախարարի հետ, սակայն` Մոսկվայում [ոչ թե Ժնեւում]»,- ասել է գործակալության աղբյուրը: «Մինսկի խմբի համանախագահները թռնում են Մոսկվա»,- ասել է նա»:
Հայաստանում հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 614 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 55087 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 319791, վերջին մեկ օրում` 3312 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 8246 պացիենտ, վերջին մեկ […]
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները 1. Գևորգյան Ռոման Նաիրիի, ծնվ. 2000թ. 2. Մեսրոպյան Մոնթե Հովիկի, ծնվ. 2001թ. 3. Մուրադյան Սուրեն Սարգսի, ծնվ. 2000թ. 4. Խաչատրյան Գեղամ Կարենի, ծնվ. 2001թ. 5. Եղոյան Արտյոմ Արշակի, ծնվ. 1997թ. 6. Յուրդինյան Լևոն Հայկի, ծնվ. 2001թ. 7. Մովսիսյան Սենիկ Արայի, ծնվ. 2001թ. 8. Բադալյան Սամվել Վահագնի, ծնվ. 2000թ. […]
Ադրբեջանը հենց նոր մի քանի անգամ հարվածեց Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին: Այդ երկրի իշխանությունները քրոնիկ ահաբեկիչներ և հանցագործներ են, իսկ միջազգային հանրությունը` քրոնիկ կույր: Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան: Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան






























