17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

«Ամեն օր նոր շարասյուն է մեկնում». սիրիացի զինյալները «The National»-ին պատմել են՝ ինչպես են Թուրքիայում հավաքագրվել ու մեկնել Ադրբեջան

Արաբական Միացյալ Էմիրությունների «The National» պարբերականը հայտնել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կազմում կռվող սիրիացի զինյալների մասին և մեջբերել նրանց հետ զրույցից հատվածներ, հաղորդում է «Infoteka24»-ը: Հոդվածը վերնագրված է. «ԼեռնայինՂարաբաղում Թուրքիայի սիրիացի վարձկանները հարցնում են. Ինչո՞ւ ենք մենք այստեղ»: Ըստ պարբերականի՝ գրոհայինները եկել էին կռվելու փողի համար, բայց մարտերի սրությունը նրանց ստիպում է մտածել […]

Կովկասյան փորձագետներից քչերն են կասկածում, որ Ալիևն է սկսել պատերազմը. De Volkskrant

Նիդերլանդական De Volkskrant թերթն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին՝ ընդգծելով, որ կովկասյան փորձագետներից քչերն են կասկածում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է սկսել պատերազմը: Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը բռնատիրություն է, և վերջին 20 տարվա ընթացքում հարստացրել է իր զինանոցը ամենաժամանակակից զինտեխնիկայով: Հոդվածը կրում է […]

Ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ. ՊԲ-ն մեկը խոցել է

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ, հաղորդում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ», – նշել է Ստեփանյանը։

Մեր տեսակետը հստակ է՝ Արցախը չի լինլու Ադրբեջանի կազմում. Շարմազանովը՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո

Քաղաքական ուժերին հրավեր էր, թեման Արցախում ռազմական գործողություններն էին, կառավարությունում վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր կարծիքն է արտահայտել: Հարցին՝ արտահայտված տեսակետները համընկնու՞մ էին, թե՞ ոչ՝ Շարմազանովը պատասխանեց. «Համընկնում են, թե չէ՝ պետք է հարցնեք իրենց: Մեր տեսակետը հստակ է՝ Արցախը […]

Հանրապետականն ու Դաշնակցությունը Փաշինյանի նախաձեռնությամբ հրավիրվել են կառավարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կառավարությունուն են հրավիրվել արտախորհրդարանական քաղաքական ուժերը՝ քննարկելու Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակը: Քիչ առաջ ժամանեցին ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարչմազանովը, ՀՅԴ-ց՝ Իշխան Սաղաթելյանը: Վերջիններս հրաժարվեցին որեւէ տեղեկատվություն տրամադրել լրագրողներին՝ նկատելով, թե հանդիպումից հետո կխոսենք: 

Արցախի և Ադրբեջանի միջև դեռեւս զոհվածների աճյունների և ազատազրկվածների փոխանակում տեղի չի ունեցել և չի ունենում

Արցախի և Ադրբեջանի միջև դեռեւս զոհվածների աճյունների և ազատազրկվածների փոխանակում տեղի չի ունեցել և չի ունենում։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ «Գործողությունը չի սկսվել, ամսաթիվը և ժամը պետք է որոշեն հակամարտության կողմերը, ոչ թե մենք։ Հակառակը, տվյալ պահին ես միայն կարող եմ արձանագրել, […]

Ադրբեջանի Զինված ուժերի ձեռքերում են գտնվում հայ զինծառայողների մարմինները, որոնց նկատմամբ կիրառվել են արգելված ոտնձգություններ․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի ԶՈԻ-ի ձեռքերում են գտնվում առնվազն հայ զինծառայողների մարմինները։ Կան որոշ ապացույցներ, որ այդ մարմինների հանդեպ ադրբեջանական կողմը կատարել է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված ոտնձգություններ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/193922762248512  

Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացնելով Հադրութի ուղղությամբ, փորձում է ներխուժել քաղաք. Վահրամ Պողոսյան

Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են, ֆեյսբուքյան գրառում է արել ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում»,- գրել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի