12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

Տիրան Խաչատրյանը դատի է տվել պաշտպանության նախարարին

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական  հայց  է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Խաչատրյանը պահանջել է 26.02.2021 թ. և 15.03.2021 թ. ընդունված թիվ 350-Ա և թիվ 2-Ա հրամաններն անվավեր ճանաչել, պաշտպանության նախարարին պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում: Տիրան […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1164 դեպք, մահացել է 17 մարդ

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1164 դեպք (21.8%), մահացել է 17 մարդ։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4263 դեպք: Նշենք, որ երեկվա պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսից հիվանդանոցներում բուժում է ստանում 11.602 մարդ, որոնցից 730-ի վիճակը ծանր է, 165-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր: Վերակենդանացման բաժանմունքներում այլևս ազատ մահճակալ չկա․ վարակակիրները սպասում են իրենց հերթին։

Հայաստանում կորոնավիրուսի նոր ալիք է սկսվել. հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում ազատ մահճակալ չկա

 Այս պահին Հայաստանում կորոնավիրուսից հիվանդանոցներում բուժվում է 11602 մարդ, որոնցից 730-ի վիճակը ծանր է, 165-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր: «Ազատության» փոխանցմամբ՝ վերակենդանացման բաժանմունքներում այլևս ազատ մահճակալ չկա․ վարակակիրները սպասում են իրենց հերթին։ Հիշեցնենք, որ աշխարհում համատարած լոկդաունի և կորոնավիրուսի 3-րդ ալիքի մասին ահազանգների ֆոնին, Նիկոլ Փաշինյանն ընդամենը երեք օր առաջ Արագածոտնի մարզի մի շարք համայնքներում միտինգներ […]

Ռազմական դրությունը Հայաստանում վերացվեց

Ազգային ժողովը վերացրեց Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը: ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հեղինակած՝ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագծին կողմ քվեարկեց 118, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Հիշեցնենք, Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսելու առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Պատերազմի ավարտից անցել […]

Փաշինյանին համոզել են՝ ինքն ու թիմը կորցրել են վարկանիշը։ Սորոսականներին կհաջողվի՞ փոխել խաղի կանոնները․ Հրապարակ

Նոր ԸՕ-ի ընդունման հարցով Փաշինյանը վերջին օրերին  քննարկում է ունեցել ոչ միայն իր թիմի հետ, այլեւ սորոսական ՀԿ-ների, որոնք էլ նրան բացատրել են, որ ճիշտ է՝ ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու է բոլոր իշխանություններին, բայց ստեղծված իրավիճակում, երբ Փաշինյանն ու թիմը կորցրել են վարկանիշը, հենց իր շահերից է բխում համամասնական ընտրակարգը։ Այս մոդելի դեպքում զգալիորեն կնվազի ընտրողների […]

Ո՞վ է կանգնած ձվի շուկայում ստեղծված քաոսի թիկունքում․ Ժողովուրդ

Երևանյան որոշ խանութներում և սուպերմարկետներում ձու չկա: Եթե ձու կա, ապա փոքր խանութներում, այն էլ՝ 90 դրամ: Այս խնդրի շուրջ օրաթերթի խմբագրությունը չի դադարում հեռախոսազանգեր ստանալ քաղաքացիներից: Նրանց պատմելով՝ սուպերմարկետներում փոքր չափի մեկ հատիկ ձուն սկսում է 75 դրամից, միջինը՝ 86 դրամից, իսկ մեծ չափի ձվի մեկ հատիկի գինը սկսում է 100 դրամից: Փոքր խանութներում […]

Մակունցը մտել է մի բեռի տակ, որից այլևս չի կա­րողանում դուրս գալ․ Հրապարակ

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կամ, ինչպես մենք էինք ժամանակին արձանագրել, «Ազգային ժողովի ամենահմայիչ տիկին Մակունցը», կարծես դեպրեսիայի մեջ է: Այդ մասին գրում է նաև մամուլը: Նա երեկ ցույց տվեց, որ այլևս ի վիճակի չէ հանդարտ տո­նով, եթե չասենք՝ ադեկվատ, արձա­գանքել լրագրողների հարցերին: Նա մեր բոլոր հարցերի տակ ինչ-որ վիրա­վորանք և ոչ կոռեկտ ձևակերպում […]

Մարտի 1-ին Փաշինյանի հանրահավաքի մասնակիցներին տեղափոխած «Բուս Վոյաժ» ՍՊԸ-ի հիմնադիրը Նոր Նորքի թաղապետն է.Tert.am

Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին Հայաստանի տարբեր մարզերից մի քանի տասնյակ ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով քաղաքացիներին տեղափոխել են Երեւան: Տեղափոխումն ապահովել է հիմնականում «Բուս Վոյաժ» ընկերությունը, որը 2005 թվականին հիմնել է ներկայում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը: Այս մասին գրում է Tert.am-ը։ Կայքը պարզել է, որ 2019 թվականին ստանձնելով մեկ այլ վարչական շրջանի՝ Նորք […]

Ադրբեջանական ԶՈւ-երը կատարել են ոչ միայն պատերազմական, այլեւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ. ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերը կատարել են ոչ միայն պատերազմական, այլ նաեւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «COVID-19-ի պայմաններում ադրբեջանական զինված հարձակումների պատճառով այս մահաբեր վիրուսն ունեցավ սրընթաց աճ ոչ միայն Արցախում, այլ նաեւ Հայաստանում: Եթե պատերազմին նախորդած 7 ամսվա տվյալներով արձանագրվել […]

Ընդդիմությունը կբացի Բաղրամյան պողոտան․ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել

Հայրենակիցնե՛ր, Արդեն տևական ժամանակ է՝ Հայրենիքի փրկության շարժումը տարատեսակ բողոքների և քաղաքացիական անհնազանդության ակցիաների, հանրահավաքների, իրավական և քաղաքական այլ միջոցներով պայքարում է մեր երկիրն աղետի հասցրած իշխանությունների դեմ։ Այս ընթացքում մեզ հաջողվել է ձևավորել հանրային լայն համախմբում վարչապետի աթոռին կառչած անձի հեռացման պահանջի շուրջ։ Վարչախումբը թեև դանդաղ, սակայն հանրային լայն ճնշման ազդեցության տակ տեղի է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի