Տիրան Խաչատրյանը դատի է տվել պաշտպանության նախարարին
ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Խաչատրյանը պահանջել է 26.02.2021 թ. և 15.03.2021 թ. ընդունված թիվ 350-Ա և թիվ 2-Ա հրամաններն անվավեր ճանաչել, պաշտպանության նախարարին պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում:
Տիրան Խաչատրյանը պահանջել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի 19.03.2021թ . ընդունված թիվ 830-Ա հրամանը վերացնել:
Հայցը մակագրվել է դատավոր Դանիել Դանիելյանին: