08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Հայաստանում կորոնավիրուսի նոր ալիք է սկսվել. հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում ազատ մահճակալ չկա

 Այս պահին Հայաստանում կորոնավիրուսից հիվանդանոցներում բուժվում է 11602 մարդ, որոնցից 730-ի վիճակը ծանր է, 165-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր: «Ազատության» փոխանցմամբ՝ վերակենդանացման բաժանմունքներում այլևս ազատ մահճակալ չկա․ վարակակիրները սպասում են իրենց հերթին։

Հիշեցնենք, որ աշխարհում համատարած լոկդաունի և կորոնավիրուսի 3-րդ ալիքի մասին ահազանգների ֆոնին, Նիկոլ Փաշինյանն ընդամենը երեք օր առաջ Արագածոտնի մարզի մի շարք համայնքներում միտինգներ էր անում, այնպես ինչպես անցյալ տարի մարտին, երբ սահմանադրական հանրաքվե հայտարարելուց հետո հանրահավաքների շարք սկսեց, ապա չեղարկեց վարակի տարածման պատճառաբանությամբ: Այս անգամ ևս Փաշինյանի հավաքների մասնակիցների մեծ մասն առանց պաշտպանիչ դիմակի էին, չէր պահպանվում նաև սոցիալական հեռավորության պահանջը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ